Հեղափոխական մոտեցումներ. Արցախը հանձնել են, բայց ճանաչել են Կոսովոն
copy image url

Հեղափոխական մոտեցումներ. Արցախը հանձնել են, բայց ճանաչել են Կոսովոն

Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 24-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսակ Անի Բադալյանը նախօրեին հայտարարեց՝ ՀՀ-ն Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու։ Նրա խոսքով` այս որոշման նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:

«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»,- նշել էր նա։

Հատկանշական է, որ Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը, մինչդեռ Արցախի պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ այնտեղից բռնի տեղահանված քաղաքացիներն իրենց 070 կոդով անձնագրերով մի շարք խնդիրների են բախվում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ արցախցիների նկատմամբ ցուցաբերվող այս վերաբերմունքին դժվար է ադեկվատ գնահատական տալ։ Նա նկատում է՝ այն, որ Արցախի ավելի քան 100 հազար քաղաքացիներին ապօրինի կերպով զրկել են քաղաքացիությունից, արդեն մեծագույն հանցանք է։


/Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ/

«Հիմա իրենք ճանաչում են Կոսովոյի անձնագրերը ու չեն ճանաչում արցախցիների անձնագրերը, սա արդեն ոչ թե երկերեսանիության, այլ պարզապես ստորության ցուցադրություն է՝ այս իշխանությունների կողմից։ Իրենք գործում են իրենց բնույթին համապատասխան, իրենք իրենց ձևով, հերթական անգամ ապացուցում են իրենց ստորությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա քաղաքական սկզբունքներից ու բարոյականությունից զուրկ լինելու վկայությունն է։

Հրանտ Մելիք–Շահնազարյանը նկատում է՝ գործող իշխանություններն արևմտյան քաղաքական գծի մեջ են, ու Կոսովոյի անձնագրերը ճանաչելու որոշումն անհրաժեշտ է հենց այս տրամաբանության մեջ դիտարկել։ Նա չի բացառում, որ այս որոշումը կարող է ընդունված լինել հենց Թուրքիայի ազդեցությամբ, քանի որ Թուրքիան «Կոսովո» նախագծի հեղինակն էր ու հիմնական հովանավորներից մեկը, իսկ գործող իշխանությունները երբեք չեն ընդդիմանում թուրքական ծրագրերին։

Oragir.News-ը միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ Կոսովոյի անձնագրերը ճանաչելը արդյոք նշանակո՞ւմ է Հայաստանը ճանաչում է նաև վերջինիս անկախությունը։ Ի պատասխան՝ նա նշեց, որ Կոսովոյի անձնագրերի ճանաճումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն դե յուրե ճանաչում է վերջինիս անկախությունը։


/Արամ Օրբելյան, միջազգային իրավունքի մասնագետ/

«Եթե մենք միջազգային իրավունքի տերմինալոգիայով գնանք, գոյություն ունի դե ֆակտո և դե յուրե ճանաչում, սա տեխնիկապես դե ֆակտո ճանաչման մեթոդներից մեկն է։ Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է սրանից հետո դեսպանատուն բացի Կոսովոյում, իսկ պետության անկախությունը փաստացի ճանաչում ես վերջինիս հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ Իրականում խնդիրը այլ տեղ է․ մենք Կոսովոյի հետ մեր հարաբերություններում հստակություն չունենք ու եթե մենք սկզբունքային քաղաքականություն ենք վարում, ասում ենք, որ Խորհրդային միությունը փլուզվել է, Արցախը երբեք չի եղել Հայաստանի կազմում ու Ադրբեջանի կազմում է, ապա այդ նույն տրամաբանությամբ Կոսովոն էլ Սերբիա է»,- ասաց նա՝ նշելով, որ գլոբալ առումով Կոսովոյի անձնագրերի ճանաչումը իր տեսանկյունից խնդրահարույց չէ։

Օրբելյանը նշեց՝ չի կարծում, որ Կոսովոյի անձնագրերի ճանաչումը համարժեք է անմիջապես վերջինիս անկախությունը ճանաչելուն, սակայն որոշակի առումով խնդրահարույց իրավիճակ կստեղծվի եթե ՀՀ-ն ճանաչի նաև Կոսովոյի դիվանագիտական անձնագրերը։ «Դիվանագիտական անձնագրերի ճանաչումը պրոբլեմատիկ է, քանի որ դա պետական իշխանության ինչ-որ տարրեր ճանաչել է, կարող է դիտվել պետության ճանաչման դաշտում, բայց բուն անձնագիր ճանաչելն իմ մեկնաբանությամբ պետություն ճանաչել չէ»,- նկատեց նա։

Միջազգային իրավունքի մասնագետը հավելեց՝ Հայաստանն այսպիսով դե ֆակտո ճանաչում է Կոսովոյի անկախությունը, բայց ոչ դե յուրե։ «Եթե դու ընդունում ես այդ պետության տրամադրած փաստաթղթերը, նշանակում է՝ ընդունում ես, որ այդ պետությունը կա, ուզում ես ճանաչի, ուզում ես՝ մի ճանաչի, ոնց որ գոյություն է ունեցել Արցախ պետությունը։ Այլ հարց է, թե այդ պետության գոյությունը համապատասխանում միջազգային ու ներպետական իրավունքին, կամ որքանով չի համապատասխանում, դա լրիվ ուրիշ հարց է, բայց փաստ է՝ Կովսովո պետությունը այս պահի դրությամբ գոյություն ունի, ոչ ոք չի կարող ասել, որ նման միավոր չկա։ Նույն ձև ես ասում եմ, որ Արցախի պետությունը մինչև 2023 թվականի մեկօրյա պատերազմը գոյություն ուներ, գոյություն ուներ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, սրանք փաստեր են, ոչ ոք չի կարող հակառակն ասել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան