Ուղիղ եթեր

Նախարարի կինը նախարարից հարուստ է. Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:33 23-12-2024
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և ձեր դատին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել վերջիններիս հայտարարագրերում։ Իսկ թե իրականում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ ունեցվածք ունեն, կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ձեզ ենք ներկայացնում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրերը։ Վերջիննս դարձել են դրամային միլիոնատերեր, միանգամից 2 անշարժ գույք գնել, թեպետ նույն Արարատ Միզոյանը մի առիթով խոստովանել էր, որ փոշեկուլը ստիպված է եղել վարկով գնել։

Որպես անշարժ գույք՝ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևան քաղաքում, որը վերջինս գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ դեռ ՀՀ առաջին փոխվարչապետն էր, ինչպես նաև մեկ սեփական տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին, ընդ որում սա այն շրջանն էր, երբ Ադրբեջանը շրջափակել էր Լաչինի միջանցքը, և ենթադրվում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ողջ ջանքերը պետք է կենտրոնացներ միջանցքի ապաշրջափակման աշխատանքները համակարգելու ուղղությամբ։

Երկու անշարժ գույքին էլ տարեվերջին պահպանվել են և Արարատ Միրզոյանը դրանց տիրապետում է կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ՝ համատեղ սեփականության իրավունքով։

Արարատ Միրզոյանի բանկային հաշվիներին եղել է 1.900.000 դրամ և 20.000 դոլար, որոնք տարեվերջին կազմել են 3.500.000 դրամ և 30.000 դոլար։ 2023-ի սկզբին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ունեցել է 6.000.000 դրամ և 25.000 դոլար, իսկ տարեվերջին 2.000.000 դրամ և 50.000 դոլար։

Միրզոյանի տարեկան եկամուտը կազմել է 22.956.071 դրամ, որից 19.719.381 դրամը ՀՀ արտգործնախարարությունից ստացած աշխատավարձն է, 3.217.315 դրամ վերջինս ստացել է ֆինանսների նախարարությունից, իսկ 50 դոլար՝ Ամերիա բանկից՝ որպես փոխառություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.373.652.6 դրամ, որը Երևանում գնած բնակարանի հիփոթեքի գումարն է։

Արարատ Միրզոյանն իր եկամուտներից 4.690.000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 9.500.000 դրամ անշարժ գույքի վերանորոգմանը։

Նախարարի կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտարարագրել է նաև ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության KIA, որը տարեվերջին պահպանվել է։ Վերջինս այս մեքենան գնել է 2019-ի հունիսի 26-ին, երբ իր ամուսինը զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը։

Աբաջյանի բանկային հաշիվները տարեսկզբին եղել են 1.306.500 դրամ և 51 դոլար, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 1.729.715 դրամ և 3801.5 դոլար։

Ինչ վերաբերում է վերջինիս կանխիկ միջոցներին, ապա տարեսկզբին դրանք եղել են 3.500.000 դրամ և 15.000 դոլար, իսկ տարեվերջին 890.000 դրամ և 10.000 դոլար։

Նախարարի կնոջ տարեկան եկամուտը կազմել է 27.537.489, որը «ՔՈԳՆԱՅԶ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Փաստացի Գոհար Աբաջյանն ավելի հարուստ է իր ամուսնուց՝ Արարատ Միրզոյանից, քանի որ վերջինիս եկամուտները գերազանցում են նախարար ամուսնու եկամուտներին, որոնք կազմել էին 22.956.071 դրամ։

Գոհար Աբաջյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 70.265.460.7, որի գերակշիռ մասը՝ 69.785.392 դրամը Կոտայքի մարզում գնված առանձնատան հիփոթեքի գումարն է։

Վերջինս իր եկամուտներից 8.545.141 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով  
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը