Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:00 23-12-2024

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մասնաճյուղը։

Ֆասթ Բանկը՝ թվային լուծումների և առցանց գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է իր մասնաճյուղերի արդիականացման և տեխնիկապես վերազինման գործընթացը:

Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը նշել է․ «Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն»:

Մասնաճյուղում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ: Ֆասթ Բանկը` որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, այս մասնաճյուղում եւս ներդրել է առանց թղթի կիրառման մոտեցումը՝ ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել դրանք էլեկտրոնային ձեւաչափով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում