Զովունիում՝ ռեստորանի մոտ, բախվել են Mazda 6-ն ու Honda-ն. կա վիրավոր. մեղավորը եղել է Honda-ի վարորդը. shamshyan.com
copy image url

Զովունիում՝ ռեստորանի մոտ, բախվել են Mazda 6-ն ու Honda-ն. կա վիրավոր. մեղավորը եղել է Honda-ի վարորդը. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 19:24 22-12-2024
Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծվել այլ մեքենաների համար, ինչի հետևանքով էլ Mazda-ն, դեպի Եղվարդ ընթանալիս, բախվել է Honda-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում