Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:54 20-12-2024

160․000 դրամ վճարել եմ, կանգնելու տեղ չունեմ, հոլի պես ֆռում եմ․ հարցում՝ «կարմիր գծերի» մասին

ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024 թվականի հունվարի 1-ից «կարմիր գծերի» սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։

Դրանց վճարը 1 տարվա համար նախկին 12․000 դրամից Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը դարձրեց 160․000 դրամ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Եվ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով՝ պե՞տք է վերադարձնեն մարդկանց վճարումները։

Հարցվածների մեծ մասը կարծիք հայտնեց, որ մարդկանց վճարումները միանշանակ պետք է վերադարձվեն։ Սակայն անցորդներից շատերը նշեցին, որ վստահ չեն, որ այս քաղաքային իշխանությունը կվերադարձնի վճարումները։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ գումարներն անպայման պետք է վերադարձվեն։ «Եվ պետք է արգելել այդ գծերը»,- ասաց նա։

«Ես ոչինչ էլ չեմ կարծում»,- անտարբեր ասաց մի տղամարդ։

Մեկ այլ անցորդ էլ պատասխանեց․ «Ես ոչինչ էլ չեմ կարծում, օրենք չկա, կարգ չկա, կանոն չկա։ Օդի մեջ ապրում ենք»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ իրեն հետաքրքիր չէ․ «Ինձ շատ հետաքրքիր ա կարմիր ըլնի, սև ըլնի»։

Մի տղամարդ նշեց, որ ինքն անձամբ վարորդ է, վճարումներն արել է, բայց կայանելու տեղ չունի։

«Չի կարելի նման ձևով խաբել։ 160․000 դրամ վճարել եմ, կենտրոնի բնակիչ եմ, չեմ կարում մի տեղ կանգնեմ՝ հոլի պես ֆռում եմ։ Շատ անարդարացի է»,- պատասխանեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եթե չվերադարձնեն վճարումները, ապա պետք համատարած բունտ անել։

«Հասարակությունը պետք է ունենա իմունիտետ, որ ամեն անգամ էդ տեսակ «տավարի ցավ» որոշումներ չկայացվեն ու մարդկանց անասունի տեղ չդնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին