Արտաքին 1 տարի առաջ - 23:25 18-12-2024

Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը

Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային լոգիստիկ օգնության ևս մեկ փաթեթի փոխանցմանը, որը ներառում է ականազերծման համակարգեր և թունավոր նյութեր հայտնաբերելու դետեկտորներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Սլովակիայի նախարարների կաբինետի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս օգնության նպատակն է աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու ներկայիս հակամարտության հետևանքները նրա բնակչության և ենթակառուցվածքների համար, հետաբար այն մարդասիրական բնույթ է կրում», - ասված է հաղորդագրության մեջ։

Սլովակիայի նախարարների կաբինետը մասնավորապես հավանություն է տվել Ուկրաինային հինգ BOŽENA ականազերծման համակարգերի, տասը ունիվերսալ հարդարման մեքենաների, թունավոր քիմիական նյութերի հեռահար հայտնաբերման երկու սարքերի և դրանց պահեստամասերի, կցանքների և պատգարակների փոխանցմանը:

Նախատեսվում է, որ օգնության փոխանցումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ