Ծառերը կտրելով՝ երևանցիների առողջությունը դրվել է զոհասեղանին
copy image url

Ծառերը կտրելով՝ երևանցիների առողջությունը դրվել է զոհասեղանին

Ներքին 4 ամիս առաջ - 22:30 18-12-2024
«Օդի աղտոտվածության առումով Երևանն այսօր գտնվում է բավական ծանր վիճակում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։

Վերիջին օրերին օդի աղտոտվածությունը ցույց տվող սարքերը նոր ռեկորդներ է սահմանում․ օրեր առաջ այդ ցուցանիշը հասել էր 430-ի, ինչը խիստ վտանգավոր է մարդկանց առողջության համար։

Ավագանու անդամի խոսքով՝ նման խայտառակ պատկերի մեղավորները քաղաքային իշխանություններն են։

«2023 թվականին, երբ ծառերի փոխարինման ծրագիրը մեկնարկեց, մենք ասում էինք, որ այն իրավիճակը՝ օդի ավազանով պայմանավորված, որ ունենք Երևանում, անթույլատրելի է կպնել անգամ 1 ծառի, որովհետև մենք քաղաքում չունենք ջրային մակերեսներ՝ գետ, ծով, օվկիանոս, որոնք ֆիլտրման գործընթացներին կմասնակցեին, մենք չունենք անտառներ, որոնք այդ խնդիրը լուծում են։

Ունենք 5 անգամ պակաս կանաչ ֆոնդ և առավելապես փողոցի ծառերը, որոնք հանդիսանում են բնակչության պաշտպանության առաջին շերտը։

Այսինքն՝ ծառերը կտրելու իրավունք, բնակչության առողջությունը զոհասեղանին դնելու իրավունք չունեին։ Այն պատկերը, որին մենք եկել ենք այսօր, շատ բնական ավարտն է այն սխալ գործողությունների, որոնք իրականացնում են Երևան քաղաքում։

Սկսած լայնածավալ շինարարության հարցը, չվերահսկվող շինհրապարակները՝ ոչ մի սանիտարականնորմին չհամապատասխանող, բաց և փակ տարածքների փոխհարաբերությունը՝ չպաշտպանած, ինչը խաթարելուէ աերոացիոն ժեռիմը և չի լինելու օդափոխության գործընթացը, որովհետև նոր շենքերը կանգնած են այպես, որ նրանք խոչընդոտում են օդի՝ նորմալ հոսքը։
Փողոցների ծառերը նաև լուծում են օդի շարժի խնդիը, դրանք օդափոխության միջանցքներ են, և չի կարելի այդ ծառերին ձեռք տալ, որովհետև մենք տասնյակ տարիներով այդ խնդիրը թողելու ենք բաց»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ թեև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկում աշխատակիցներ են ընդունում, որպեսզի փողոցի մաքրությունն ապահովեն, սակայն դա բավարար չէ, 21-րդ դարում փողոցի փոշին պետք է փոշեկու մեքենաներով մաքրվի։

«ԵԱՍՄ հիմնարկում հավաքարարներ են ընդունվում, բայց Երևան քաղաքը փոշու և կեղտի մեջ կորած է։ Նոր տարվա զվարճանքների փոխարեն պետք է փոշեկուլներ առնել, ամեն վարչական շրջանի համար գոնե 1 փոշեկուլ մեքենա, որը առավոտյան փողոցների փոշին կվերցնի, որովհետև սարսափելի շինարարություն է։
Քաղաքային իշխանությունը անըդհատ գովերգում է, թե Երևանումշինարարության բում է, բայց այդ շինարարության բումը բնակչության առողջության հաշվին է իրականացվում և բացի վնասից Երևանին ոչինչ չի տալիս»,- նշեց ավագանու անդամը։

Օդի աղտոտվածության խնդիրներից մեկն էլ Երևանում գործող 2 տասնյակից ավելի բաց հանքերն են՝ ավազի, քարի և այլն․

«25-ից 28 հանք կա Երևանում, դրանք ևս մեծ խնդիր են առաջացնում քաղաքի համար։ Եթե երկարաժամկետ նայենք, ապա նման աղտոտված օդ շնչելը քաղցկեղածին է։
Վերջրես Ավստրալիայի գիտնականները հետազոտություն իրականացներցին, Չինաստանում ուսումնասիրեցին երեխաների առողջական վիճակը՝ ուտիզմի հետ կապված, ապացուցեին, որ այն տարածքներում, որտեղ օդը աղտոտված է, աուտիզմով երեխաների թվաքանակի մեծ տարբերություն կա։ Այսինքն՝ սա նաև այս խնդրին է հանգեցնում։ Մենք պետք է հասկանանք, որ ի տարբերութուն մեծերի, երեխաների համար աղտոտվածօդ շնեչլու հետևանքներն ավելի ծանր են լինելու, որովհետև իրենց մոտ դեռ վերջնական չի ավարտվել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների ձևավորումը։ Բացի այդ նրանց նյութափոխանակությունն ավելի ակտիվ է, նրանք ավելի հաճախ են շնչում, և ստացվում է, որ իրենք ավելի մեծ ծանրաբեռնվածության տակ են գտնվում»։

Ամփոփելով զրույցը, Քրիստինա Վարդանյանը նշեց, որ քաղաքի առաջին դեմքով ասում են՝ մեղավոր է ձմեռը, մեղավոր են ավտոմեքենաները, մեղավոր են ընդդիմադիրները, որ չար ու նախանձ են, բայց ոչ իրենք, իսկ իրականում առաջին պատասխանատունհենց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է․

«Ի վերջո քաղաքային իշխանությունը ինչ-որ բանում մեղավո՞ր է, որ քաղաքը փոշու և կեղտի մեջ կորած է։ Եկեք և Նորքի անտառներում տեսեք, թե ինչ շինարարություն է իրականացվում և Հովսեփյան փողոցն ինչպիսի փոշու, կեղտի մեջ է։ Այդ շինարարական փոշին ևս իջնում է դեպի քաղաքի կենտրոն»։

Նշենք, որ Oragir.News-ը պարբերաբար ներկայացնում է Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը։ Ի տարբերություն տարածաշրջանի երկրների, Երևանում օդը խիստ վտանգավոր է։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված