Արտաքին 1 տարի առաջ - 18:21 18-12-2024

Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, 203-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների երեք զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են տեղափոխվել 38 զոհված և 203 տուժած», - ասվում է դեկտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերի թիվը գերազանցել է 45 000-ը, ավելի քան 107 000 մարդ վիրավորվել է։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին