Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:45 18-12-2024

Սա ի՞նչ անարգանք է մեր մայրենիի հանդեպ․ ուր են խորհրդատուները, խմբագիրները

Լեզվաբան, հայագետ Նորայր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ համար պարզ չէ, թե ինչից է, որ ՖԲ-ն բացելիս անմիջապես վարչապետի գրառումներն են երեւում։ Դրանց մեջ հաճախ գալիս եւ աչքդ են մտնում լեզվական սխալներ՝ իմաստային, շարահյուսական, կետադրական, անգամ ուղղագրական։

Վերջին օրինակը։ Այս տեքստի մեջ գտա ուղղագրական 1, կետադրական առնվազն 3, իմաստային 2 սխալ։ Նկարում պարզ երեւում է, որ սկզբում գրած է եղել սխալով (բարՑրացնող), 21-րդ րոպեին արդեն ուղղել են կոպիտ սխալը, բայց մյուս սխալները մնացել են։

Ավելի վատ վիճակում է բանավոր խոսքը։ Կառավարության տների ջեռուցման մասին բանախոսությունից մի հատված մեջբերում եմ բառացի․

«Ես հիմա բան սադրեցիք պտի մի քանի ըտենց ներքին բաների մասին խոսեմ։ Չեմ հիշում երբ ը, ը, իմ բան, իմ ը, աշխատասենյակում, չգիտեմ ով ունի ով չունի, իմ աշխատասենյակում կա բան որ ը որոշ սրահներ, որոնք օգտագործում են, տեսախցիկով ես տեսնում եմ։ Ես մեկ էլ մի օր, տենց հետաքրքիր ա ընչի հենց էդ օրը, մեկ էլ նկատեցի, որ էդ սրահներից, դէ էս բաներն էլ կառավարական շենքերը սենց մեծ բաներ են չէ՞, ը, ը սենց բաներ, ջահեր, մեծ ջահեր․․․ ․․»։

Ասածս ինչ է․ սա ի՞նչ անարգանք է մեր մայրենիի հանդեպ։ Ուր են խորհրդատուները, խմբագիրները, կա՞ն արդյոք»։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը