Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:30 17-12-2024

Կրթությունը կարևոր է, որ մեր վարչապետի կնոջ նման սկուտեղին սինի  չասենք․ հարցում

Կրթությունը անձի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը միտված է գիտելիքները պահպանելուն և սերունդներին փոխանցելուն։ Պատմության ընթացքում կրթության նպատակը հասարակության կրտսեր անդամներին փոխանցելն է հասարակության արժեքներն ու կուտակած գիտելիքները, որպեսզի անհատները դառնան հասարակության լիիրավ անդամ: Մեր օրերում, սակայն, ոչ բոլորն են կարևորում կրթության դերը և անհրաժեշտությունը։

Oragir.News-ն այսօր շրջեց Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով, ինչու՞ է կրթությունը կարևոր»։

Հարցվածները նշեցին, որ կրթությունն ամեն ինչի հիմքն է և առանց կրթության ոչինչ հնարավոր չէ։
«Կրթությունը կրթություն է, դրա համար էլ կարևոր է»,- ասաց մի տղամարդ։

Մի քաղաքացի էլ ասաց, որ առանց կրթության ոչինչ լինի։ «Կրթությունն ամեն ինչի սկիզբն ու հիմքն է»,- պատասխանեց նա։ Անցորդներից մեկն էլ նշեց, որ կրթությունն ամենակարևոր բաներից մեկն է։ «Անկիրթ մարդը ոչ մեկի պետք չի»,- ասաց նա։

Մեկ այլ տղամարդ էլ նշեց, որ ցանկացած ոլորտում զարգանալու համար կրթությունը պետք է։ «Գիտելիքը միշտ կարա նպաստի հայրենիքի զարգացմանը»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կրթությունը կարևոր է բոլոր հարցերում։ «Որպեսզի մարդը տեղյակ լինի օրենքներից, իր իրավունքներից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կրթությունն օդի պես պետք է։ «Կրթությունը կարևոր է, որ մեր վարչապետի կնոջ նման սկուտեղին սինի չասենք»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ