Ներքին 1 տարի առաջ - 14:59 15-12-2024

Շիրակի մարզպետից հետո ազատման դիմումներ են ներկայացրել նրա նշանակած կադրերը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման մասին Մուշեղ Մուրադյանի դիմում ներկայացնելուց հետո ազատման դիմումներ են գրել նաև մարզպետի աշխատակազմի այն կադրերը, որոնց Մուրադյանն է նշանակել։

Այդ անձինք են մարզպետի օգնականներ Հակոբ Գևորգյանն ու Անժելա Մաթոսյանը, խորհրդականներ Բագրատ Մանուկյանն ու Հարություն Նալբանդյանը, վերջերս նշանակված Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գնունի Աղաբեկյանը։

Նշենք, որ Մուրադյանի այս նշանակումը բազմիցս քննադատվել է կրթության ոլորտի ներկայացուցիչների կողմից։

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանին սոցցանցի իր էջում, անդրադառնալով Մուշեղ Մուրադյանի այս նշանակմանը, գրել է.

«Եւ ի՞նչ, լռե՞լ, իհարկե ոչ, սա իմ դիտարկմամբ խայտառակություն է, ի՞նչ կամ ինչո՞վ է մտածում Շիրակի մարզպետը:

Չմտածեք, թե Գնունու դեմ բան ունեմ, նա իմ ուսանողն է եղել, հարցը ինքը չէ, այլ իր նշանակումն, այն էլ մի ոլորտում որտեղ բազում խնդիրներ կան, ուզենաք տասնյակ համակարգային խնդիրներ կհուշեմ:

Առաջնորդվելով «Գնունին իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի» սկզբունքով՝ ասեմ, որ մարզպետը թե՛ Գնունուն և թե՛ մարզի հանրակրթությունը մեծ հարվածի տակ է դրել, ավելին, վստահ չեմ, որ Գնունին դա գիտակցել է:

Վերջ տվեք դիլետանտների այս անհեռանկար քաղաքականությանը, բավ է:

Հանրակրթությամբ մտահոգ...»:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Մուշեղ Մուրադյանի հրաժարականից հետո ազատման դիմում էր գրել նաև Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը դեկտեմբերի 12-ին հրաժարական է տվել, Մուրադյանը 2018-ից հետո մարզի 5-րդ մարզպետն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում