Ներքին 2 տարի առաջ - 12:40 01-11-2023

Փաշինյանի նշանակած Շիրակի մարզպետը թքում է իրավապահների գրությունների վրա. Լիլիթ Աղեկյան

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը տևական ժամանակ սոցցանցի իր էջով բարձրաձայնում է Շիրակի մարզի Գյումրիի մի քանի դպրոցներում տիրող անպատժելիության, կոռուպցիոն թողտվությունների և մի շարք այլ ապօրինությունների մասին։

Լիլիթ Աղեկյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է.

«Շիրակի մարզի նախկին և ներկա դատախազները, այսինքն՝ մարզի գլխավոր իրավապահները, դիմել են Շիրակի մարզպետներին, որ իրենց ղեկավարությամբ աշխատող, կոնկրետ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը, համաձայն պատասխանատու կառույցների եզրակացությունների չի կատարել ՀՀ կառավարության որոշումները, ԿԳՄՍ նախարարի հրամանների պահանջները և առաջարկել են քննարկել այդ դպրոցի տնօրենի և հաշվապահի հետագա պաշտոնավարման հարցը: Բայց Շիրակի օրվա մարզպետը, որն իբր դեմոկրատ Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրն է, արհամարում է, իսկ ավելի հստակ՝ թքում է իրավապահների գրությունների վրա՝ կոռուպցիոն իր սխեմայով շարունակելով պահել այդ տնօրենին կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում:

Գյումրիի այդ նույն թիվ 32 դպրոցի տնօրենի նկատմամբ 2020 թվականին հարուցված և 2022 թվականին՝ խայտառակ իրավախախտումներով, կարճված քրեական գործից հետո, որը վերաբերել է այդ դպրոցի տնօրենի խմբակային հանցագործություններին, կեղծիքներին, ֆինանսական չարաշահումներին, մեկ տարի անց՝ 23.09.2023 թ., նոր քրեական գործ է հարուցվել, բայց նա շարունակում է ղեկավարել կրթական հաստատություն»,-նշեց Աղեկյանը։

Գյումրեցի լրագրողի խոսքով՝ իր ուսումնասիրությունները բազմաթիվ ապօրինություններ են բացահայտել, բայց դրանց վրա աչք է փակվում։ Ասում է՝ ժողովրդավար Նիկոլը, ֆաշիզմ ու ամենաթողություն է բերել իր հետ։

«Շիրակի մարզը չունի մարզպետ, մենք ունենք կաշառակերության դրոշակակիր»,-նշեց Լիլիթ Աղեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի