Մամուլ 1 տարի առաջ - 09:12 14-12-2024

Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։

Ընդ որում, որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: Իհարկե, ՈՒԵՖԱ-ի կողմից այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանելը նորություն չէ, սակայն ուշագրավ է 500 նստատեղի նկատմամբ «արգելքը»: Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի դեպքում նախկինում նման բան չի եղել: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքն այն տեղերի մասին է, որտեղից ավանդաբար երկրպագում են հավաքականի ֆանակումբները՝ «Առաջին հայկական ճակատը» (FAF) և Red Eagles-ը, որոնք վերջին շրջանում պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը:

Ֆուտբոլային շրջանակներում կան տեղեկություններ, որ ՈՒԵՖԱ-ի նման որոշումն առնվազն ՀՖՖ ղեկավարների սրտով է, և եթե շահագրգռված էլ չեն եղել, ապա գոնե լուրջ ջանքեր չեն գործադրել, որ գոնե մարզադաշտի այդ 500 տեղերը «չորակազրկվեն»: Իսկ ահա ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ, ամեն ինչ արվել է, որ տուգանքները շատ ծանր չլինեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ