Մամուլ 4 տարի առաջ - 09:18 09-12-2021

Ասպրամ Կրպեյանը պայքարի նոր «լեվլ» սահմանեց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երեկ պայքարի մի նոր «լեւլ» սահմանեց՝ նախ փոխեց երդման տեքստը, որը ստանդարտ է բոլորի համար եւ սահմանված է օրենքով։ Նա որոշեց հիշատակել իր հորը՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, երդվելով հավատարիմ մնալ նրա դավանած սկզբունքներին, եւ դա արժանացավ ծափահարությունների։ Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջքով էր նստել դահլիճին։

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն իր էջում գրել էր․ «Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել ու թիկունքով է նստած դահլիճում»: Ստացվում է՝ «Հայաստան» դաշինքում բոլորն ուզում են Փաշինյանի երեսը տեսնել, միայն Ասպրամն է զզվում։ Այս պահվածքը ոչ միանշանակ գնահատվեց, մի մասը «հերոսացրեց», կոչ անելով՝ հետեւել նրան, մի մասը հեգնեց՝ կոչ անելով ձեւական ակցիաների փոխարեն գործով զբաղվել, քանի որ նման ձեւական պահվածքով Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին