Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:51 02-04-2024

Գնային քաոս. կանաչեղենը ռեկորդներ սահմանեց, հավկիթի շուկան իրեն ավելի «լավ պահեց». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ապրանքային շուկան, որպես կանոն, գնային քաղաքականության առումով ամենաանկայուններից մեկն է համարվում: Բացի նրանից, որ անընդհատ արձանագրվում է գնաճ, որը, քաղաքագետների պնդմամբ, հաճախ որևէ օբյեկտիվ հիմք չի ունենում, գների էական տատանումներ են արձանագրվում նաև որոշ տոներից, օրինակ՝ Ամանորից ու Հարության տոնից առաջ:

Այս տարի Սուրբ Զատիկին նախորդող օրերին հսկայական գնաճ արձանագրվեց գյուղատնտեսական որոշ ապրանքների, մասնավորաբար, կանաչեղենի առումով: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեկ փոքր կապ թարխունի, համեմի, խառը կանաչիի, կարմիր բողկի գինը տատանվում էր 250-400 դրամի սահմաններում: Իսկ ահա տապակելու կանաչեղենը պարզապես ռեկորդներ գրանցեց՝ «վազանցելով» նույնիսկ մսի գներին: Օրինակ՝ 1 կգ շուշանի, մանդակի կամ սիբեխի գները տատանվում էին 5-ից 10 հազար դրամի սահմաններում: Նման գին Հայաստանում երբևէ չի եղել:

Որքան էլ զարմանալի թվա, այս տարի իրեն բավական «լավ պահեց» հավկիթի շուկան: Անցյալում ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին ուղղակի քաոս էր առաջանում։ Նախատոնական օրերին քաղաքացիները ձու գնելու համար ստիպված էին հերթ կանգնել կամ առնվազն մի քանի օր առաջ գնել։ Դրան գումարած՝ արձանագրվում էր հավկիթի՝ ընդհուպ մինչև 50 տոկոս գնաճ, որոշ տարիների՝ նույնիսկ ավելի: Այս անգամ, սակայն, անզեն աչքով էլ նկատելի էր, որ հավկիթի դեֆիցիտ չկա, գները չեն աճել:

Ավելին, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առանձին դեպքերում, օրինակ՝ Շիրակի թռչնաֆաբրիկայի պարագայում, որը պատկանում է Նարեկ Նալբանդյանին, նույնիսկ մասնակի գնիջեցում է արձանագրվել: Ինչ վերաբերում է Հարության տոնի սեղանի մեկ այլ պարտադիր բաղադրիչին՝ ձկանը, ապա այս դեպքում ոչ շատ, բայց թանկացում եղավ, հատկապես սիգի գների առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին