Ներքին 1 տարի առաջ - 16:53 13-12-2024

ՀՀ նախագահը և Ռումինիայի դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային ընդհանուր իրադրության վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Ռումինիայի ղեկավարությանն ու ժողովրդին և հաջողություններ ու բարգավաճում մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հնարավորություններին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով և ժողովրդավարության զարգացման սկզբունքների գերակայությամբ հաղթահարելու կարևորությունը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ