Ներքին 1 տարի առաջ - 14:39 12-12-2024

ՔՊ-ին քննադատած, հետո աղիողորմ ներողություն խնդրած փոխմարզպետը ևս հեռանում է

Շիրակի մարզպետի հետ կհեռանա նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը

Դեռ երեկվանից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական է տալու։

Լուրը պաշտոնապես հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետի հետ կհեռանա նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Հիշեցնենք, որ Աննա Մարտիկյանին Մուշեղ Մուրադյանն է իր հետ բերել Շիրակի մարզպետի աշխատակազմ։

Աննա Մարտիկյանը մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ Հ1-ում աշխատել է որպես Շիրակի մարզի թղթակից, համատեղությամբ աշխատել է նաև Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնում։

Նշենք, որ Աննա Մարտիկյանը նախքան փոխմարզպետի պաշտոնն զբաղեցնելը բավականին սուր քննադատում էր իշխանությանը։



Հավելենք, որ Մուշեղ Մուրադյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը։ Oragir.News-ի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Շիրակի մարզպետի աշխատակազմի սպորտի վարչության պաշտոնում վերջերս նշանակված Գնունի Աղաբեկյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում