copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:39 23-07-2022

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ պարգևատրվել է փոխմարզպետը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանին 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար ՀՀ 2022 թվականի պետական բյուջով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դաասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին պարգևատրել մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»։