Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:38 11-12-2024

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու հարցում հասել ենք «ամենամոտ կետին», սա ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող:

Մտահոգիչ է, որովհետեւ «ամենամոտ կետին» հասնելու դեպքում կամ լինում է խաղաղություն, կամ՝ չլինելու դեպքում այն սկսում է հեռանալ և գործընթացը սկսում է շարժվել դեպի ռազմական էսկալացիա տանող «ամենամոտ կետ»:

Պարզ է չէ՞, որ «ամենամոտ կետում» խաղաղություն չլինելու, դրան չհասնելու պարագայում Անկարան անհաջողության համար Բաքվին չէ, որ մեղադրելու է կամ պատճառաբանելու, այլ՝ Հայաստանին:

Ահա, թե ինչու է մտահոգիչ, երբ հատկապես Թուրքիայի արտգործնախարարն է հայտարարում, թե հասել ենք խաղաղության «ամենամոտ կետին»:

Աննկասկած, տգետ պետք է լինել, որպեսզի մերժես խաղաղությունը: Բայց, նաև տգիտություն է ամեն գնով խաղաղության գնալը, որովհետև այդ դեպքում գինը բարձրացնելու են ավելի ու ավելի: Այլ կերպ ասած, խաղաղության հարցը բավականին բարդ հարց է, և դրա համար է, որ այն «արագացումը», որ չգիտես ինչպես տրվեց այս գործընթացին, բոլորովին օգտակար չէր Հայաստանի համար:

Այդ արագացումը Հայաստանին դնում է կամ խաղաղության՝ իրեն թելադրվող պայմաններն ընդունելու, կամ ապակայունացման ռիսկի առաջ:

Ահա թե ինչու նաև շատ հմտորեն «մեջտեղից» դուրս եկան բոլոր միջնորդները, մինչ Հայաստանում հասարակությանը զբաղեցնում էին անիմաստ քննարկումներով, թե որ հարթակից է Բաքուն վախենում, իսկ որից՝ ոչ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ