Իշխանությունը չպառակտվեց․ Վրաստանում իրավիճակը կհանդարտվի Թրամփի պաշտոնամուտից հետո
copy image url

Իշխանությունը չպառակտվեց․ Վրաստանում իրավիճակը կհանդարտվի Թրամփի պաշտոնամուտից հետո

Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 21:00 10-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանում հետընտրական կրքերը չեն շարունակվում. հարևան երկրի պետանվտանգության ծառայությունը այսօր հայտնեց, որ ընդդիմությունը փորձելու է տապալել դեկտեմբերի 14-ին կայանալիք նախագահի ընտրությունը։

Վրաստանում բողոքի ակցիաները վերսկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Վերջին օրերին կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։

Oragir.News-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանն ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունները երբեք էլ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը չէին կորցրել։ Նրա խոսքով՝ թեպետ այժմ բախման աստիճանը նվազել է, սակայն հենց ամենասկզբից էլ իրավիճակը վերհսկվում էր․

«Վրաստանում իրավիճակն ավելի վերահսկելի էր, քան Ուկրաինայում՝ Մայդանի առաջին փուլերում։ Սակայն հակամարտության սրության աստիճանը շարունակումէ բավականին բարձր մնալ, և հարցը հնարավոր չէ փակված համարել։ Գլխավոր խնդիրն արևմուտքի հակադրությունն է՝ Վրաստանի իշխանությունների, ինչպես նաև իշխանությունը տապալելու շարունակական փորձերը։ Դա ուղղակի արտացոլվում է փողոցում, այլ ոչ թե փողոցի մթնոլորտն այսպիսինն է, այսինքն՝ այս գործընթացն ամբողջովին ուղղորդվում է դրսից»։

Միքայելյանի խոսքով՝ հաջորդ կարևոր հանգամանքը այս իրադարձություններին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքն է, ինչը զգալիորեն տարբերվում է Բայդենի վարչակարգի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ Վրաստանում իրավիճակը վերջնական կհանդարտվի 2025 թվականի հունվարի 20-ից հետո, երբ Թրամփը կստանձնի իր պաշտոնը։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը հաջողության չհասավ այս պայքարում՝ փորձագետը պատասխանեց, որ գլխավոր պատճառն ընտրություններում ընդդիմության պարտությունն էր։ Նա ասաց, որ ընտրությունները ամբողջովին եղել են բաց, ազնիվ ու թափանցիկ, իսկ ընտրությունների կեղծվելու վերաբերյալ պնդումներն ամբողջովին սուտ են և չապացուցված։

«ԵԱՀԿ-ն ճանաչել է այս ընտրությունների արդյունքները, որևէ ստույգ տեղեկատվություն չկար, որ ընտրությունները կեղծվել են, և ընդդիմության պարտության գլխավոր պատճառը հենց դա էր։ Այսինքն՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունն ընդդիմությանը չաջակցեց, թեև ընգծեմ՝ իշխանությունը մայրաքաղաք Թբիլիսիում, բացի այդ, երիտասարդության շրջանում, չքվեարկածների շրջանում և այլն։ Սակայն ընտրություններում ընդդիմությունը պարտվել է ու փողոցով հաջողության հասնելու հնարավորություն չուներ։ Երկրորդ գլխավոր պատճառն այն էր, որ Վրաստանի իշխանությունը չէր պառակտվել․ եթե իշխանությունը պառակտվեր, այդ ժամանակ իշխանություն պահելն ավելի դժվար կլիներ, հավանաբար՝ անհնար, բայց այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունը շարունակում է մնալ կոնսոլիդացված, ինչը փողոցով իրավիճակի փոփոխություն թույլ չի տալիս իրականացնել»,- նշեց նա։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները որոշեցին այս փուլում սառեցնել ԵՄ-ի հետ բանակցությունները, երբ ընտրություններից հետո իրենց դիրքերը չէին ամրապնդել՝ Հրանտ Միքայելյանը պատասխանեց, որ դա 2 պատճառ ուներ.

«Դրանցից մեկը ներքին կամ էմոցիոնալ պատճառ անվանենք, դա Վրաստանի իշխանությունների հակադարձում էր ԵՄ-ի այն բանձևին, որ վերջինս չի ճանաչում Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները։ Դա տեղի ունեցավ 2 շաբաթ առաջ, ինչից հետո Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակավորապես կասեցնում են այս բանակցությունները։

Երկրորդ պատճառն ավելի երկարաժամկետ էր ու ավելի կարևոր. դա այն է, որ Վրաստանի իշխանությունները չեն չեղարկել բանակցությունները, դրանք կասեցրել են ԵՄ ներկայացուցիչները, ինչի մասին, եթե ես ճիշտ եմ հիշում, 2024 թվականի հունիսի 13-ին հայտարարություն եղավ։ Այս պարագայում Վրաստանի իշխանությունների նման հայտարարությունը իրենց համար բարոյական փոխհատուցման նշան էր, ոչ ավելին»։

Միքայելյանն ընդգծում է՝ ներկայիս իրավիճակում, երբ Վրաստանում իշխանությունը դեռ ամբողջովին չէր ամրապնդվել, սա շատ կոպիտ սխալ էր, ինչը հանգեցրեց իրավիճակի սրմանը, ու այն ոմանց համար տեսականորեն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։ Նա նաև ասաց՝ Վրաստանի իշխանությունները պաբերաբար շեշտում են, որ այս բախումն ունի արտաքին բնույթ, քանի որ թեպետ նման հակադրությունն իրենց խանգարում է, սակայն մյուս կողմից էլ դա նպաստում է իրենց լեգիտիմության բարձրացմանը։

«Որովհետև այստեղ ակնհայտ է դառնում, որ դրսից Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, իսկ իրենք էլ փորձում են հանդես գալ որպես պաշտպաններ։ Սա իրենց համար մի կողմից վտանգավոր դիրք է, բայց մյուս կողմից էլ ձեռնտու։ Եթե այս տարբերակի ընտրությունը ռացիոնալ էր, բայց մյուս կողմից էլ էմոցիոնալ արձագանք եղավ. տեսեք՝ դուք մեզ չեք ճանաչում, մենք էլ՝ պատասխան քայլեր ենք անում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան