Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են` ինչն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են` ինչն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Արտաքին 4 ամիս առաջ - 13:23 10-12-2024
Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

«Ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ: Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը:

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:

Ձեզ գուցե հետաքրքրի