Արտաքին 3 տարի առաջ - 13:30 07-04-2023

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անկարան աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին»,- ասել է Չավուշօղլուն։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է՝ Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շտապ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

«Մենք կողմ ենք, որպեսզի երկու երկրների միջև շտապ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Մենք կշարունակենք այդ հարցով խորհրդակցությունները՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան