Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 06-12-2024

Կոմպրոմատից գլուխ չեմ հանում, մենակ թանկություն չլինի հունվարից հետո․ հարցում

Այն բանից հետո, երբ ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվեց կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, և իր մանդատը վայր չդրեց, պարզ դարձավ, որ նրա դեմ առկա են մի շարք կոմպրոմատներ, որոնք առաջիկայում կարող են դառնալ հանրության սեփականություն։

Այս համատեքստում պնդումներ են հնչում, որ Փաշինյանը կոմպրոմատներ ունի ոչ միայն Հովիկ Աղազարյանի, այլև իր կուսակցության և քաղաքական թիմի մյուս անդամների նկատմամբ։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և քաղաքացիներից, հետաքրքրվեց՝ ըստ նրանց՝ կա՞ այնպիսի ՔՊ-ական, որի դեմ Նիկոլ Փաշինայնը կոմպրոմատներ չունենա։

«Կարող է մեկ կամ երկու այդպիսի ՔՊ-ական լինել, բայց Հովիկ Աղազարյանը չի»,-ասաց քաղաքացիներից մեկը։

«Դժվար, բոլորի դեմ էլ կոմպրոմատներ կունենա»,- նկատեց մեկ ուրիշ անցորդ։

Հարցածներից մեկն էլ դժգոհեց սպասվող թանկություններից և տրանսպորտի սակագնից․

«Կոմպրոմատից գլուխ չեմ հանում, մենակ թանկություն չլինի հունվարից հետո»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ