Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:45 06-12-2024

Բյուջեի մասով մենք ինչ խոսում էինք նոյեմբերի սկզբին, իշխանությունները հասկացան նոյեմբերի վերջին

Բյուջեի մասով մենք ինչ խոսում էինք նոյեմբերի սկզբին, իշխանությունները հասկացան նոյեմբերի վերջին, այսինքն՝ այն թվերը, որոնք գրել էին, անտրամաբանական էին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նրանք 10 տոկոսով կրճատեցին տնտեսական աճի կանխատեսումները, որոնք էլի իրատեսական չեն: Պարտքի մակարդակը հասցրել են աստղաբաշխական թվերի, ասում են՝ կառավարելի է: Բարձր խոլեստերինի դեպքում էլ, եթե մահացու դոզան չի անցնում, պացիենտը ապրում է, բայց մահանալու հավանականությունը շատ մեծ է: Հիմա իրենք ասում են՝ չէ դեռ սաղ ենք: Իրենք միայն պարտքի սպասարկմանը ավելի շատ փող են տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություներին, մարզպետարաններին:

3 օրում ավելի շատ գումար ենք դուրս տալիս, քան Գյումրիի բյուջեն է: Իսկ արդյունքում ունենք ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ, չնայած իրենք խոստացել էին առնվազն 7 տոկոս»,-նկատեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը