Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:20 04-12-2024

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն

Ազգային ժողովը 66 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն: Նշենք, որ նիստից բացակայող ՔՊ-ական պատգամավորներից ևս թողել էին իրենց կողմ քվեարկությունը։

Կառավարությունը վերանայել ու նվազեցրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը, տնտեսական աճի կանխատեսումն էլ նվազեցվել է 5.1 տոկոսի:

2025 թվականի պետկան բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։

Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով:

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ 25 տոկոս մակարդակի պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով:

Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:

Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով:

Կառավարության պահուստային միջոցները ավելացել են 3.3 մլրդ դրամով:

Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5.5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5.4 մլրդ դրամով:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը