Հեռակա դատավարությունները՝ նախընտրական շոու. փորձում են համոզել՝ ոչ ոք չի պլստալու
copy image url

Հեռակա դատավարությունները՝ նախընտրական շոու. փորձում են համոզել՝ ոչ ոք չի պլստալու

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:30 03-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ Օրերս դատարանը թույատրել էր նաև հեռակա դատաքննություն իրականացնել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանի նկատմամբ նաև միջազգային հետախուզում էր հայտարարվել, սակայն 2022-ի Ինտերպոլը դադարեցրել էր այն։ Այդ օրերին Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ը տեղեկացրել էր, որ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում է նման որոշում կայացվել, սակայն որոշման իրավական հիմքերը գրության մեջ չեն ներկայացվել։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ Քրեական օրենգիրքը թույլ է տալիս մարդու նկատմամբ իր բացակայության պայմաններում դատավարություն իրականացնել և անգամ կալանքի որոշում կայացնել, իսկ ձերբակալել միայն այն ժամանակ, երբ նա կգա Հայաստան։ Նրա խոսքով՝ հեռակա դատաքննություն իրականացնելու ընթացակարգ կար, սակայն անհասկանալի է, թե դա ինչ նպատակով է իրականացվում.

«Ես տրամաբանությունը չեմ հասկանում՝ ինչ նպատակ ուներ նման շոու կազմակերպել, երբ դուք էլ լավ գիտեք, որ որևէ պրոցես իր տրամաբանական ավարտին հասցնել չեք կարող։ Թեպետ հասկանում եմ՝ իրականում սրանով իրենց նախընտրական խոստումները պարզապես հարմարեցնում են իրավիճակին. ուզում են հնչեղ անունների միջոցով ցույց տալ, որ Հայաստանում «կոպեկ առ կոպեկ», «ձուկիկ առ մուկիկ» տրամբանության մեջ ինչ-որ պրոցես է ընթանում, այնինչ սա արդարադատության հետ ոչ կապ չունի, զուտ նախապատրաստական փուլ»։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու պատճառներին՝ իրավապաշտպանը նշեց՝ ի տարբերություն Հայաստանի իրավապահ մարմինների՝ Ինտերպոլը հստակ հիմնավորումներ է պահանջում։ «Այնպես չէ, որ դու կարող ես ցանկացած մեկի անունը ներկայացնել, և Ինտերպոլն էլ պետք է անպայման առանց հարցերի ու հետազոտությունների ներգրավվի որոնման ու արտահանձնման աշխատանքներին։ Իրենք պետք է համոզված լինեն, որ դրա մեջ չկա հետապնդում, համոզված լինեն, որ ներկայացված մեղադրանք հիմնավոր է, այլապես կարող են այդ մեղադրանքը պարզապես չընդունել։ Հետևաբար՝ հույս դնել, որ Ինտերպոլն այս իրավիճակում կգտնի ու կարտահանձնի՝ իրատեսական չէ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը վստահ չէ նաև, որ հայկական կողմն անհրաժեշտ ապացույցներ ունենալու դեպքում դրանք կփոխանցի Ինտերպոլին։ Նա նկատում է՝ իրավապահ մարմինները՝ վարույթ իրականացնող մարմինները, ձևական առումով հարցում են քրեական գործեր, արտաքնապես ունենում ենք քրեական գործեր ու հետախուզվողներ, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի այդ մարդկանց դատարան բերելուն գործերը տապալվեն։

«Ես այդտեղ համոզմունք եմ հայտնում, և սա կոռուպցիոն շատ մեծ ռիսկ է. նախ՝ ժամկետի առումով, այնքան են ձգում մինչև վաղեմության ժամկետ վրա հասնի, կամ ապացույցները, հիմքերը դնելու, հոդվածները ճիշտ ընտրելու հարցում են այնպիսի վարքագիծ դրսևորում, որ գործերը գալիս են դատարան ու այնտեղ են տապալվում։ Մի խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի արտաքնապես տպավորություն, շղարշ ստեղծվի, որ ինչ-որ պրոցես է տեղի ունենում և «մուկիկներն ու ձուկիկներ»-ը, «կոպեկ առ կոպեկ»-ը ընթացքի մեջ են, բայց իրականության մեջ այդ գործերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Կարծում եմ՝ դա պատահական չէ, դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ և բարձր հովանու ներքո, այլապես մենք 6 տարի հետո կանգնած չէինք լինի ոչնչի առաջ»,- ասաց նա։

Կարապետյանցը չի բացառում, որ այս գործերով կարող են նաև դատական որոշումներ կայացվել, որոնք հետագայում միջազգային ատյաններում կբողոքարկվեն, ինչը կվնասի նաև Հայաստանի հեղինակությունը։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ առկա են ընթացակարգեր որոնք մեղմ ասած թափանցիկ, հասկանալի ու ընկալելի չեն։

«Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հարկատուն մի անգամ վճարում է քննիչին, դատախազին, դատավորին և հարակից բոլոր անձանց, որպեսզի իրենք իբր արդարադատություն իրականացնեն, իսկ երկրորդ անգամ վճարելու է, երբ եվրոպական դատարանից ինչ-որ մեկի իրավունքների խախտման մասին որոշում գա։ Մենք՝ որպես հարկատու, վճարելու ենք այդ խախտված իրավունքների վերականգնման դիմաց։ Ստացվում է, որ հարկատուն ինչ-որ բանի համար անընդհատ վճարում է, բայց երկրում ոչինչ չի փոխվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան

Ձեզ գուցե հետաքրքրի