Մի երկու նիստ առաջ կամավորն էր պետության չգոյության սիմվոլը, հիմա՝ վարորդները. Քրիստինե Վարդանյան
copy image url

Մի երկու նիստ առաջ կամավորն էր պետության չգոյության սիմվոլը, հիմա՝ վարորդները. Քրիստինե Վարդանյան

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 03-12-2024
Ժողովրդավարության բաստիոնի տանը այսօր խուճապ էր, Ի՞նչ է տեղի ունեցել, վարորդները համարձակվել են գործադուլ անել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Էլ հակապետական տար, էլ հակաօրինական գործունեություն, էլ արտաքին շահերը սպասարկողներ... բանը հասավ նրան, որ սիրելի վարորդներ, ձեզ քիչ առաջ ասեցին, որ դուք կոռուպցիոներներ ե: Երկու նիստ առաջ կամավորն էր պետության չգոյության սիմվոլը, հիմա արդեն դուք եք պետության չգոյության սիմվոլը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Ես մի հատ հարց ունեմ ՔՊ-ին. այ հեղափոխական թիմ, ինձ կբացատրե՞ք, թե ձեր գործունեության ո՞ր պահին այսպես ատեցիք ցույցերը, այսպես հեգնեցիք գործադուլները:

Պպատերազմ պարտված վարչապետի հրաժարականն ես պահանջում, ցույց ես անում հակապետական գործունեություն է, ճգնաժամ են ստեղծում խաղաղագործների համար, ցույց ես անում՝ հակապետական գործունեություն է, տրանսպորտային ճգնաժամ են ստեղծում մեկ ու կես միլիոն մարդու համար, մարդիկ գործադուլ են անում, հակապետական գործունեություն է:

Իսկ ի՞նչ են ասում այդ վարորդները. ընդամենը ասում են՝ խոստացել եք, ու հիմա էլ ասում եք, որ օրը մի քանի միլիոն ավել պետբյուջե փող է մտնում, բարձրացրեք աշխատավարձը, օրը 15 ժամ ենք աշխատում, առանձին հաստիքի գործ ենք անում, լվանում ենք այդ մեքենաները, տարրական զուգարան չունենք ու դարձել ենք ձեր վահանը ձեր ստեղծած ճգնաժամի մեջ, ի՞նչն է սրա անտրամաբանականը:

Աայդ ո՞ր հարցն է այդտեղ այդքան անտրամաբանական ու հակապետական»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հեգնանքով առաջարկեց ցանկ տալ, թե որ հարցերով ու ովքեր կարող են իշխանության դեմ ցույց անել. «Էդ ցանկը միանգամից տվեք, պրծեք, կամ նախաձեռնություն բերեք, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ցույցերը, գործադրումները արգելվում են, ավելի անկեղծ կլինի։ Ընդհանրապես նկատե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանի կառուցող ժողովրդավարության բաստիոնը ինչ-որ շատ բռնապետական դեմք ունի»,- ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել