Երևան +21°
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:27 25-03-2024

Դարպասը Արցախն էր՝ բացվել է արդեն, հիմա գոնե չթողնենք լուսամուտն ու մյուս դռները բացվեն. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր․ մարտունեցիների հետ հանդիպման էին մեկնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Գեղամ Մանուկյանը։

Հանդիպման ժամանակ պատգամավորները խոսել են Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքների մասին, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին՝ հանրային դիմադրություն ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել՝ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները։

Քրիստինե Վարդանյանն իր խոսքում նշել է, որ ներկա իշխանության ծրագիրը շատ համահունչ է Թալեաթի ծրագրին․ «Մեզ ցեղասպանողներըն առաջինը հարձակվեցին մեր մշակույթի, մեր խելքի վրա,,, նույնն անում են էս մարդիկ։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի, Ալիևի ու Էրդողանի թշնամիները նույնն են»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ դարպասը Արցախն էր՝ բացվել է արդեն, հիմա գոնե չթողնենք լուսամուտն ու մյուս դռները բացվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։