Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:29 03-12-2024

4 երեխա ունեմ, 22 ժամ աշխատում եմ, աշխատանքից ազատել են, երևի մտածել են՝ ես եմ կազմակերպել գործադուլը

Այսօր առավոտյան ժամը վեցին եղել եմ ավտոբուսների պարկում, նկատել են, որ աշխատանքի չեմ, մտածել են, որ ես եմ կազմակերպել կամ հրահրել գործադուլը, բայց ես այստեղ կանգնած մարդկանց 30 տոկոսին էլ չեմ ճանաչում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործադուլին միացած վարորդներից Արմեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ բազմաթիվ վարորդներ են միացել գործադուլին, բայց դուք քչերից եք, որին հեռացրել են աշխատանքից, ինչո՞վ եք պայմանավորում դա:

Նա նշեց, որ «ժոնգ տոնգ» ավտոբուս է վարում արդեն ուղիղ մեկ տարի է:

«Ի վիճակի չեմ այլ աշխատանք անեմ, առոջությունս չի ներում, իսկ չի ներում որովհետև ես առավոտյան ժամը հինգին արթանանում եմ, մինչև հասնում եմ պարկ լինում է 6-ը, 6:30: Գնում եմ մեքենան ընդունում եմ, բարձրանում եմ, մտնում եմ գիծ, մինչև ամեն ինչը վերջանում է, լինում է 00:40: Տուն եմ հասնում 10-20 րոպե ժամանակահատվածում, լինում է ժամը մեկը: Ես պետք է հանգստանամ, որ պատրաստ լինեմ հաջորդ 22 ժամվա համար աշխատելուն»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան