Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 շաբաթ առաջ - 12:00 04-02-2025

USAID-ի փակվելու հետևանքները, ԶՊՄԿ գործադուլը, Մարուքյանի ամերիկյան կապերը. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները: Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար: Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում: «Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական ​​խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին մի քանի օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Նախ՝ հայտարարություն տարածեցին ԶՊՄԿ-ն և կոմբինատի արհմիությունը, ապա նաև Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը: Վերջինս կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին՝ իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով՝ չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը:ԶՊՄԿ-ում այս պահի դրությամբ դեռևս կանգնած են աշխատանքները։ Նման ծավալի արդյունաբերական ձեռնարկության աշխատանքի խափանումը մի քանի համակարգային խնդիր է վեր հանում, այդ թվում՝ առաջին հերթին, որ Հայաստանում կարելի է հեշտությամբ կանգնեցնել տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը, և դրան չլինի որևէ պետական արձագանք։ Ընդ որում, դա կարելի է անել մի քանի հարյուր հոգով և բավական սուբյեկտիվ ցանկություններով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որեւէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որեւէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։ Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:

Հրապարակ օրաթերթը գրում է․
ՔՊ կուսակցությունից օրերս դուրս գալու դիմում գրած Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, կանդամակցի հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցությանը: Հովսեփ Աղազարյանը կընդգրկվի նաեւ կուսակցության ղեկավար կազմում՝ վարչությունում, որը կհաստատվի փետրվարի 8-ի հիմնադիր համագումարում: Ի դեպ, Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են ֆուրոր անել՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը տապալելու մասին հայտարարություններով։ Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նա

Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հրավիրված է եղել Նյու Յորք՝ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին մասնակցելու: Կան տեղեկություններ, որ Մարուքյանին հաջողվել է բավականին լավ կապեր ստեղծել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական թիմում։ Մեր աղբյուրը նշեց, որ նա այդ համաժողովում նաև ելույթ է ունեցել և հատուկ շեշտել է, որ ներկայացնում է մի երկիր, որն առաջինն է Քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Ասում են՝ Մարուքյանը նաև նշել է, թե կիսում է նախագահ Թրամփի մոտեցումը, որի համաձայն, ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական։

Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com