Ներքին Ըստ էության 1 տարի առաջ - 18:00 30-11-2024

Ըստ էության․ Նիկոլական իշխանությունը պաշտպանված է նախկիններով

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի նախկին քաղաքապետ, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանին։

Նրա հետ խոսել ենք «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման համաժողովի, սահմանների գործում դրա ներգրավվածության, ընտրություններին մասնակցելու ցանկության, Ռուսաստանի նախագահի հայտարարությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Պահեստազորի գնդապետի խոսքով՝ անհրաժեշտ է նոր ուժ, քանի որ հանրությունն անընդհատ տեսնում է նույն ուժերին։

«Հանրությունն ուզում է տեսնել մի այլընտրանք, որտեղ ո'չ Նիկոլ Փաշինյանն է, ո'չ էլ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ղեկավարած կազմակերպությունները։ Ես հանդիպում եմ տարբեր ընդդիմադիր, առողջ, ազգային-քաղաքական ուժերի ղեկավար մարմինների հետ, համոզում եմ, որ մի կողմ դնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, իրենց ամբիցիաները, իրենք հավակնությունները, արտաքին կողմնորոշումները և համախմբվեն մեկ գաղափարի շուրջ»,- ասաց նա։

Բազեյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Արցախը համարել է բեռ, որից պետք էր ազատվել։

«Մենք հստակ գիտենք, որ Արցախը Հայաստանի համար եղել է պատվար։ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում իր ճղճղան ձայնով հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եթե այնտեղ նա ասեր, որ Արցախն Ադրբեջանինն է, այնտեղից ողջ չէր վերադառնա»,- նշեց Բազեյանը։

Աստանայում՝ ՀԱՊԿ-ի հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի իրականցվել։ Խոսելով Հայաստանից այս հայտարարությանը պատասխան տալու մասին, Բազեյանը շեշտեց.

«Ռուսաստանի նախագահի հայտարարություններին պետք է հակադարձեին ՀՀ իշխանությունները։ Ես չեմ արդարացնում Պուտինի կողմից իրականացվող քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, բայց դա պայմանվորված է մեր իշխանության սխալ դիվանագիտության հետևանքով»,- եզրափակեց Բազեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ