Հարցում Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 29-11-2024

Ցինիկը ինչ-որ բան նկատել ա, որ դուրս ա եկել ՔՊ-ից․ հարցում

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ դերասան, ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը լքել է կուսակցության շարքերը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով նա հայտարարեց, որ դիմում է գրել Նիկոլ Փաշինյանին և իր ցանկությամբ այլևս չի անդամակցում ՔՊ-ին։

Նա հայտնել է, որ սատարել և սատարում է Փաշինյանին, սատարելու է վարչապետի թիմին, իսկ որպես որոշման պատճառաբանություն՝ դերասանը նշել էր, որ կուսակցական պարտավորություններ այևս չի ցանկանում կրել, կուսակցականությունը խանգարում է իրեն ավելի ազատ գործել։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանում և քաղաքացիներից հետաքրքրվել՝ պատկերացնո՞ւմ են նրանք «Քաղաքացիական պայմանագիրը» առանց Գնել Սարգսյանի։

Հարցվածների մեծ մասը չճանաչեցին Գնել Սարգսյանին։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ եթե դուրս է եկել կուսակցությունից, ուրեմն ունի պատճառ։

«Չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ճանաչում է Գնել Սարգսյանին և հետևում է նրան․ «Մարդը որոշել ա էդպես, երևի ինչ-որ մի բան նկատել ա, ինչ-որ մի բան գուցե չի հավանում»,- պատասխանեց նա։

Մեկ այլ տղամարդ էլ ասաց․ «Ցինիկի մեկն ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների