Ներքին 1 տարի առաջ - 15:20 28-11-2024

Թուրքին հաղթածը վախենո՞ւմ է․ չեմպիոնը չի պատասխանում վարչապետի քննադատությանը

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում աղմուկ բարձրացրած «Բանակային աշխարհի առաջնությանը», ասաց, որ որոշակի կեղծ վերաբերմունք է տեսնում ՀՀ բանակի և այս առաջնության նկատմամբ։

«Ես տեսնում էի՝ հայտնի մարզիկներ զորակոչվում էին բանակ։ Տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում։ Պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։ Անկեղծ ասած՝ ես այդտեղ դիսոնանս տեսա, որովհետև որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի և այս առաջնության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով՝ ինչպե՞ս կարող ենք բանակը դարձնել մրցման մասնակցելու գործիք։

Oragir.News-ը կապ հաստատեց ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ, ով զրույցի սկզբում ասաց, որ չի լսել վարչապետի տվյալ ելույթը, ապա խնդրեց՝ իրեն տրամադրել նիստի այդ հատվածը։ Ուղարկելուց հետո չեմպիոնի հետ կապ հաստատել այլևս չհաջողվեց։ Սկզբում նրա հեռախոսահամարը զբաղված էր, ապա դարձավ անհասանելի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Հարությունյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեղեկացրել, որ չեն կարող մասնակցել առաջնությանը։

«Հարգելի ընկերներ,
Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով։ Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք: Սիրելի լրագրողներ , մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»,- գրել էր չեմպիոնը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին