Ներքին 1 տարի առաջ - 13:17 27-11-2024

Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով․ «Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է․ Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։

Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։

Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։

Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահի անունը։ Արդյոք հենց Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ նախագահը հարցաքննվել է, թե ոչ։

Նախագահականից «Ազատության»-ը փոխանցեցին՝ չեն մեկնաբանում և չեն անդրադառնում թեմային։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց