Հարցում 1 տարի առաջ - 19:00 23-11-2024

Աննա Վարդապետյանը Փաշինյանի մարդն է, դրա համար էլ աշխատանքից չազատեց․ հարցում

Նախորդ կիրակի երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը։

Ավելի ուշ Փաշինյանը գրառում կատարեց՝ նշելով, որ ինքն է հորդորել պաշտոնյաներին թողնել պաշտոնները՝ չնշելով սակայն որևէ նախարարի կամ որևէ ուժային կառուցի ղեկավարի անունը։

Նշենք նաև, որ վերջին շրջանում Փաշինյանը դժգոհել էր նաև ուժային-իրավական կառույցների աշխատանքից, սակայն, զարմանալի է, որ ուժային կառույցների վերահսկողությամբ զբաղվող Գլխավոր դատախազության՝ մասնավորապես Աննա Վարդապետյանի աշխատանքից վարչապետը չէր դժգոհել, ինչը կապում են նրա հետ, որ վերջինս Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից չազատեց գլխավոր դատախազին»։

Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել հարցին՝ ասելով, որ կարծում են՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իր պատճառներն ունեն։

«Սկզբից ինքն իրենց պետք է ազատի աշխատանքից, հետո մնացածին»,- ասաց մի տղամարդ։

«Նա իր մարդն է, դրա համար էլ չազատեց աշխատանիքց»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների