Ներքին 1 տարի առաջ - 15:21 23-11-2024

Արցախը հանձնելուց, սահմանները կրճատելուց ժողովրդին չի հարցրել, արագաչա՞փն է հարցնում․ փաստաբան

«Դա նորություն է ինձ համար, որովհետև չեմ հետևել ինչ է ասել։ Ակնհայտ է, որ հիմար հարց է դնում, դա այն հարցն է, որ կարելի է լուծել հասարակ եղանակով։

Այսինքն՝ Արցախը հանձնելուց, սահմանները կրճատելուց, ժողովրդի կարծիքը երբեք չհարցնի, հիմա ինչ-որ արագաչափ ուզում են հանրաքվե անեն։ Միանշանակ՝ դա կարևոր հարցերից շեղելու ինչ-որ քայլ է»,- Oragir. News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստանընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, խոսելով արագաչափերի հանման խոստման մասին՝ նշել է, որ ինքը ցանկանում է այս հարցը լուծել համաժողովրդական ձևով։

«Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, որոնք արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Ես մտածել եմ և մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով հարցի հանրային լայն հետաքրքրությունը, ճիշտ կլինի, որ ձև գտնենք այդ հարցը լուծենք հանրաքվեի միջոցով»,- ասել է նա։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը շեշտում է՝ շատ ավելի կարևոր հարցեր կան հանրաքվեի դնելու։
Հարցազրույցի շրջանակներում վարչապետը հաստատել է, որ նախորդ շաբաթ արված մի շարք պաշտոնանկությունները կատարել է SMS-ների միջոցով։

«Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյան՝ ոչ, SMS՝ գրավոր տեքստով՝ այո, որովհետև այստեղ կան նրբություններ, կան քաղաքական, իրավական, բարոյական նրբություններ։ Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ և այլն։ Իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, խոսակցությունը ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը ավելի քիչ»,- ասել է նա։

Ի պատասխան Փաշինյանի խոսքի, որ իբրև՝ հանուն դատական համակարգի անկախության է ինքը զանգում ու SMS գրում դատավորներին, փաստաբանը շեշտում է․ «Դա հաղորդում է հանցագործության մասին և Գլխավոր դատախազությունը պետք է դրանով զբաղվի, եթե այդպես է ասել։ Չի կարող նման բան լինել։ Դա նույնն է, որ գերիներին տանջանքներից ազատելու համար՝ սպանես, բաց թողնելու փոխարեն»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է