Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:16 21-11-2024

Կընդունի՞ Հայկ Մարությանը Ավինյանի բանավեճի հրավերը, թե՞ ոչ․ դերասանի պատասխանը

Նոյեմբերի 19-ին՝ Երևանի ավագանու նիստում, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ֆորմատով, ցանկացած ժամի ու վայրում Հայկ Մարությանի հետ բանավիճել։

Oragir.News-ը Մարությանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստ է ընդունել Ավինյանի հրավերը, թե ոչ։

«Մամուլի խոսնակը դրա մասին այս երկու օրվա մեջ կհայտարարի»,-ասաց նա։

Հայկ Մարությանիի խոսքով՝ այն մարդիկ, որոնք հրաժարվում են միանալ ստորագրահավաքին, ունեն հստակ պատճառներ։

«Հիմնական պատճառը պետական ստրուկտուրաներում աշխատանք ունենալն է»,-ասաց նա։

Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի ստորագրահավաքին՝ Մարությանը նշեց, որ նրանց հետ համագործակցության անհրաժեշտություն և կարիք այս պահին չկա։

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկում է ընդհանրապես չթանկացնել ուղեվարձը և այդ նպատակով ստորագրահավաք է սկսել Երևանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ