Ներքին 1 տարի առաջ - 22:57 20-11-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն է տվել կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախմբին

Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախմբի վարչությունը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին․

«Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2024-ին, Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախումբի նոր վարչութիւնն ու երիտասարդական խորհուրդը, գլխաւորութեամբ երգչախումբի ղեկավար Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի, այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ ստացան անոր հայրական օրհնութիւնը։

Հանդիպման ընթացքին խմբավար հայր սուրբը Հայրապետին ուղղած իր շնորհակալական խօսքը արտասանելէ ետք, ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց նոր վարչութեան եւ երիտասարդական խորհուրդին աշխատանքային ծրագիրները։ Ապա, իւրաքանչիւր անդամ Նորին Սրբութեան պարզեց «Նարեկացի» երգչախումբին 2024-2025 տարեշրջանի աշխատանքները՝ Սուրբ Ծննդեան եւ Վեհափառ Հայրապետին գահակալութեան 30 ամեակին նուիրուած համերգներ։

Երգչախումբի ծրագիրներու շարքին վարչականները նաեւ նշեցին, որ պիտի կատարուին ձայնագրութեան դասընթացքներ, պիտի կազմակերպուին ընկերային պահեր, պտոյտներ, խաղեր, ամառնային ճամբար եւ այլն։

Վեհափառ Հայրապետը ողջունեց նորակազմ վարչութիւնն ու երիտասարդական խորհուրդը եւ իր օրհնութիւնը տուաւ անոնց։ Այս առիթով, ան գնահատեց հայր սուրբին նախաձեռնութիւնը, որ հակառակ երկրին մէջ տիրող պայմաններուն, նուիրեալ երիտասարդներ ի մի կը համախմբէ, որպէսզի յատկապէս լիբանանահայ կեանքին աւելի ծաղկման ու կազմակերպման ունենան իր ենց ներդրումը: Հայրապետը նաեւ անդրադարձաւ Խորէն Ա. Կեդրոնին, ուր լայն կարելիութիւններ ընձեռնուած են եւ ընդգծեց զայն առաւելագոյն չափով օգտագործելու անհրաժեշտութիւնը։ Ապա, Նորին Սրբութիւնը «Նարեկացի» երգչախումբի աշխատանքներուն անդրադառնալով՝ գնահատեց մանուկներուն ու պատանիներուն հետ աշխատելու եւ անոնց հոգեմտաւոր զարգացումով զբաղելու կարեւորութիւնը:

Յայտնենք, որ նորակազմ վարչութիւնը բաղկացած է հետեւեալ անդամներէն.- Էլի Իշխանեան, Ալենուշ Գազարեան, Թամար Նազարեան, Սիլվա Դարբինեան եւ Լիանա Չիրիշեան. իսկ երիտասարդական խորհուրդինը՝ Արինա Թէփիրճեան, Ալեակ Մկրեան, Էրիգ Ազարեան, Քրիստին Նահապետեան եւ Մարինա Պալեան»,- նշվում է Կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում