Ներքին 1 տարի առաջ - 20:26 19-11-2024

Մեր գյուղապետին ֆուտբոլ խաղալիս ծեծել են. Վերին Կարմիրաղբյուրի ԺՊ-ն հերքում է լուրը

«Մեր Վերին Կարմիրաղբյուր գյուղում ֆուտբոլ խաղալիս միջադեպ է տեղի ունեցել գյուղապետ Կամո Չոբանյանի ու իր հետ ֆուտբոլ խաղացողների միջև, ինչի հետևանքով գյուղապետին ծեծել են, և հիմա տանը վատ վիճակով պառկած է»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներից մեկը, որը չներկայացավ։

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչը նաև հավելեց, որ վարչական ղեկավարի վրա հարձակումը կարող է կապված լինել նրա հետ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ գյուղացիներին անընդհատ հարցաքննության են տանում, ըստ երևույթին, վարչական ղեկավարի մութ գործերի համար։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց նաև Կամո Չոբանյանի հետ, որը հանդիսանում է Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Կամո Չոբանյանը հերքեց այն լուրը, որ իր վրա հարձակվել են, կամ ինքը կապ ունի որևէ գործի հետ, որի համար գյուղացիներին կանչում են հարցաքննության։

«Ես չգիտեմ` Ձեզ ով ինչ է ասել, բայց ես ոչ մի կռվի մեջ չեմ ընկել, ֆուտբոլ խաղալիս պատահաբար գլուխ գլխի ենք հարվածել, այդքան բան։ Ես ոչ մի խնդիր չունեմ, տանը նստած հեռուստացույց եմ նայում»,-ասաց Կամո Չոբանյանը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ գյուղացիներին իր հետ կապված են կանչում ոստիկանություն, ԺՊ-ն կտրականապես ժխտեց` ասելով.

«Ես չգիտեմ`Ձեզ ինչեր են ասել իմ մասին, բայց ես ի՞նչ կապ ունեմ,թե ում ինչի են կանչում ոստիկանություն։ Եթե ես կապ ունենայի, ապա այդ դեպքում ինչո՞ւ ինձ չեն կանչում»։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
14:05 Իրկուտսկում ժանտախտի նոր դեպք չկա․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է տեղեկությունները