Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:26 17-11-2024

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կողոպուտ կատարողին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Ա․ Միքայելյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ ապա օպերատիվ տվյալներն իրացնելով Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերել և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա Բորիս Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Երևանի բնակիչ 20-ամյա Արմինե Կ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20։10-ի սահմաններում իրեն անծանոթ և անհայտ անձը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5-րդ շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե պայուսակը։

Ահազանգով Արմինե Կ․-ի մոտ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ վերջինս հայտնել է, որ պայուսակում եղել է գումար, օծանելիք և այլ անհրաժեշտ իրեր։

Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերված Բորիս Պ․-ն կասկածվում է նշված կողոպուտը կատարելու մեջ, ով խոստովանել է արարքը, ինչից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնից նրան և դեպքի մասին ձևակերպված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը