Ներքին 2 տարի առաջ - 10:00 10-07-2024

Մեզ էլ ինչ տաք, տաք․ մահացածի մարմինը տեղափոխող մեքենայի վարորդը գումար է պահանջել

Ինչքան էլ ՔՊ-ական իշխանությունը ժամանակ առ ժամանակ խոսում է իրականացվող բարեփոխումների մասին, սակայն, որոշ դեպքերում բարեփոխումների անվան տակ իրականացվում է ճիշտ հակառակը, և այդ «բարեփոխված» մարմինները սկսում են էլ ավելի վատ աշխատել, ավելին՝ զբաղվել քողարկված կաշառակերությամբ, հաշվի չառնելով քաղաքացիների հոգեկան և ֆինանասկան վիճակը։

Նման մի դեպք էլ տեղի է ունեցել օրեր առաջ դիահերձարանի մատուցած ծառայության հետ կապված։ Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ օրերս իր մեծահասակ մայրը մահացել է, զանգել է շտապօգնություն, որից հետո բժիշկների խումբը եկել, գրանցել է նրա կենսաբանական մահը։

«Շտապօգնության բժիշկն ասաց, որ զանգահարենք դիահերձարան, որպեսզի գան մայրիկիս մարմինը տեղափոխեն։ Զանգահարեցի դիահերձարան, մահացածի տվյալները գրանցելուց հետո միանգամից տեղեկացրեցին, որ պետք է քարտով 10.000 դրամ վճարենք, իբրև պետական մուծում, որի համար մեզ ոչ մի անդորրագիր չտվեցին։ Մի քանի ժամ անց դիակ տեղափոխող ավտոմեքենան եկավ, և վարորդը հաշվի չառնելով, որ սգի մեջ ենք, առանց ամաչելու ասաց՝ 10․000 օնլայն վճարում արեք, մեզ էլ՝ ինչ տաք, տաք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ օրինական և անօրինական վճարումները ստանալուց հետո վարորդն ու դիահերձարանի աշխատակիցը հեռացել են։ Եվ ինչպես հետո է պարզվել, վարորդն «ինչ տաք, տաք»-ն ասել է բարեկամներից մի քանիսի մոտ, և բոլորից էլ 5000-ական դրամ «պագևավճար» է ստացել։

«Այդ պահին, բնականաբար, ոչ մեկիս աչքին այդ անհասկանալի գումարի վճարումը չէր երևում։ Իսկ աբսուրդայինը վարորդի պահվածքն էր։ Մարդիկ հոգեպես վատ վիճակում էին, հուզված, բայց նա ումից հասցրել, գումար է վերցրել։ Ոչ մի բան չի փոխվում այս երկրում, ոչ մի կառույց չի հսկվում, դրա համար էլ այս օրին ենք»,- եզրափակեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ