Արտաքին 1 տարի առաջ - 14:40 17-11-2024

Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից

Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները շաբաթ օրը Դամասկոսում կայացած հանդիպմանը երկկողմանի և տարածաշրջանային մի շարք հարցեր են քննարկել, հաղորդում է Tasnim-ը: Փոխանցում է News.am-ը։

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն և նրա սիրիացի գործընկեր, գեներալ-լեյտենանտ Ալի Մահմուդ Աբասը բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման շուրջ։

Նրանք ընդգծել են տարածաշրջանի երկրների առանցքային դերը անվտանգության ապահովման գործում և կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից։ Քննարկելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Սիրիայի համագործակցության ծրագրերը՝ երկու նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և «դիմադրության ճակատի» դրությանը։

Շաբաթ երեկոյան Դամասկոս ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է Սիրիայի տեղը Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Բարձր գնահատելով ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիայի արժեքավոր փորձը՝ գեներալ Ազիզ Նասիրզադեն Սիրիան անվանել է «դիմադրության առանցքի գլխավոր հենասյունը»։ Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել բարեկամ երկրներին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին