Արտաքին 3 տարի առաջ - 21:00 19-05-2023

Թուրքիան մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից։ Ինչպես փոխանցում է թուրքաական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է CNN International-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի այն պահանջը, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է Սիրիայից թուրքական զորքերը դուրս բերելու դեպքում։

Էրդողանը շեշտել է, որ թուրքական զինված ուժերը գտնվում են Սիրիայում՝ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով։ «Անկարան նման ծրագրեր չունի, քանի որ ահաբեկչության սպառնալիքը պահպանվում է։ Միակ պատճառը, թե ինչու են թուրքական զորքերն այսօր Սիրիայում, ահաբեկչության սպառնալիքն է»,- ասել է նա։

Նա նշել է, որ թուրք-սիրիական սահմանի երկարությունը գերազանցում է 900 կմ-ը, իսկ երկրի սահմանները մշտական ​​սպառնալիքի տակ են Սիրիայի հյուսիսից։

Թուրքիայի գործող նախագահը միևնույն ժամանակ դատապարտել է մի շարք թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչների խոստումները՝ սիրիացի փախստականներին հայրենիք արտաքսելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնություններին աջակցելն անհնար է։

Էրդողանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական տարածքներում վերականգնվում են ենթակառուցվածքները՝ փախստականների վերադարձի գործընթացը հեշտացնելու նպատակով։ Նա նաև հայտնել է, որ Սիրիայում մոտ մեկ միլիոն փախստականների համար տների կառուցման նախագծեր են նախապատրաստվել։

Վերջինս վստահեցրել է, որ իրենք կապահովեն փախստականների անվտանգ վերդարձը իրենց հայրենիք։ «Պուտինի հետ իմ բարեկամության շնորհիվ մենք եկել ենք այն եզրակացության, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցության և համերաշխության հնարավորություններ կան։ Եթե ​​մենք կարողանանք հասնել դրան, ապա Դամասկոսի հետ պայմանավորվածությունների ճանապարհին խոչընդոտներ չեն լինի», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»