Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:52 15-11-2024

Հող հանձնողին հանձնենք հողին էիք ասում, 4 տարի ա հող եմ հանձնում, բայց վարչապետ եմ

Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
·
«Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը

Ցույց է տալիս, որ ոչ մի միտք ու արժեք ազգայինում իրական չէ

Հող հանձնողին հանձնենք հողին էիք ասում, 4 տարի ա հող եմ հանձնում, բայց վարչապետ եմ

Ինձ դավաճան էիք ասում, հեն ա էկաք կազմակերպածս ընտրություններին մասնակցեցիք, դավաճանիս էլ պարոնով դիմեցիք

Շուշիի հայկական լինելը կասկածի տակ դրեցի, անցավ

Մեր սուրբ բանակ, մեր սուրբ զինվոր էիք արտասանում, հեն ա գերիներին բրախում եմ, բանակը քանդում, ինձ բան չի լինում

Հերոսածին, հերոսամայր էիք ասում, հեն ա մի հատ Աշոտիկ օպերացիայով սաղ ջնջեցի, ինքներդ էլ հերոսածինից երես թեքեցիք: Էլ չասած, որ ձեր ասած մի հերոսածինի հետ Աննան գրկախառնվում ա, քֆուրներդ կապում եք

Մեր սուրբ եկեղեցի եք ասում, էդքան սուտ ու կեղտ շպրտեցի եկեղեցու վրա, կաթողիկոսին զրկեցինք նոր տարվա ուղերձից, էդ էլ անցավ

Ասում էիք՝ ամեն ինչ դրել եմ զոհասեղանին, բայց դուք ողջ եք, ես վարչապետ, Հայաստանն էլ վերացնում եմ
Ընկեր ջան գինի լից եք երգում, իսկ ես դեռ ողջ եմ

Մեր նախնիներ, մեր նախնիներ եք ասում, ցեղասպանության ճանաչումը ջրեցի, ու ոչ մի բան

Ազատ, անկախ Հայաստան էիք ասում, հեն ա ԱԺ-ում վերացրի անկախության հռչակագիրը, ու մի մանդատ էլ տեղից չշարժվեց, բոլորն անցան թրաշս քննարկելուն, իսկ հռչակագիրը 3 ժամ 40 րոպե ընդամենը քննարկվեց, մոռացվեց:

Մինչև վերջին խազ իրեն ու իր շրջապատին ապացուցելու է, որ այն զեղումներով որով իրենք մեծացել են, ուզածի չափ կփչացնի, որ հիմնավորի, որ ազգային կատեգորիան կեղծ է և իրականում սաղդ էլ փողի մեռած եք, ու դա ա իրական Հայաստանը:

Եվ եթե իրական չեն համակարգում արժեքները, համակարգը չկա, որովհետև արժեքներն իրական պահողներ չկան»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media