Ներքին 3 տարի առաջ - 09:48 20-05-2023

Ո՞ւր էիք. կա կարծիք՝ Նիկոլի քաղաքական գրպանում ու խոհանոցում էիք. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բա իմացա՞ք, «Ապրելու երկիր» կուսակցությունը «պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը»։

Այդ առումով ,որպես ՀՀ քաղաքացի մի շարք հարցեր ունեմ «փոփոխությունների առաջամարտիկներին»։

Ու՞ր էիք բա էս 5 տարին,չկայիք։

Ու՞ր էիք ,երբ Նիկոլը մերժում էր Շուշին ազատագրողներին։

Ու՞ր էիք,երբ Նիկոլը քանդում էդ բանակը ու քրեական գործեր կարում Արցախի հերոսների դեմ։

Ու՞ր էիք,երբ Նիկոլը հարձակվում էր դատարանների վրա։

Ու՞ր էիք,երբ Նիկոլը հարձակվեց Սահմանադրական դատարանի վրա։

Ու՞ր էիք,երբ նիկոլիստները Հայաստանը բաժանեցին սեւերի եւ սպիտակների։

Ու՞ր էիք,երբ Նիկոլը 2018-ի հոկտեմբերի 2-ին պաշարեց հայոց խորհրդարանը։

Լուռ էիք ու Նիկոլի հետ էիք …

Իսկ ու՞ր էիք,երբ նոյեմբերի 9-ից հայ ազգը փողոցային պայքար էր մղում Նիկոլի նոր բերվող աղետների դեմ։

Ու՞ր էիք,երբ Հայոց Վեհափառը,Եկեղեցին,Ակադեմիան,ազգային-քաղաքական ուժերը Նիկոլի հրաժարականն էին պահանջում։

Ու՞ր էիք,երբ Նիկոլը ձերբակալում էր մեզ։

Ու՞ր էիք,երբ նիկոլիստներն ու «պոլիցայներն» Եռաբլուրում բռնություն էին գործադրում նահատակված հերոսների ծնողների նկատմամբ։

Ու՞ր էիք,երբ տասնյակ հազարավոր հայորդիներ 45 օր փողոցներում էին գիշերում՝ պայքարելով կապիտուլյանտի դեմ։

Ու՞ր էիք…

Կա կարծիք, որ Նիկոլի քաղաքական գրպանում ու խոհանոցում էիք։

Հիմա էլ ոչ ավել ու ոչ պակաս որոշել եք «փոփոխությունների պայքարն առաջնորդել»։

Դեռ հարց է, ո՞վ է ավելի վտանգավոր՝ Նիկոլի հանցագործությունների լուռ կոծկող ու համակերպվող վկաները՞, թե՞՝ Նիկոլը։

Հ.Գ. Խնդրում եմ գրառումս դիտարկել որպես իմ մասնավոր ու ոչ թե ՀՀԿ պաշտոնական դիրքորոշում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ