Նոր հայեցակարգի հետքերով․ ժամկետային զինծառայության վերացմամբ կլուծարվի նաև Հայաստանի բանակը
copy image url

Նոր հայեցակարգի հետքերով․ ժամկետային զինծառայության վերացմամբ կլուծարվի նաև Հայաստանի բանակը

Խոսք Ներքին 5 ամիս առաջ - 19:00 14-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Սուրեն Պապիկյանը նախօրեին խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այս հայեցակարգով սահմանվում է անցում կատարել արհեստավարժ բանակի։

Պաշտպանության նախարարությունը ղեկավարող պաշտոնյան ընդգծեց նաև, որ Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայությունը պահպանվելու է, որը հանդիսանալու է որպես ռեսուրս՝ պրոֆեսիոնալ բանակի շարքերը համալրելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետը արհեստավարժ բանակ ստեղծելու վերաբերյալ հայտարարության համատեքստում պատկերավոր համեմատություն արեց՝ ընդգծելով, որ հնարավոր չէ որևէ լեզվի այբբուբենը չիմանալ, սակայն օրինակ ընթերցել տվյալ լեզվով գրված գործերը։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ օրինակ չիմանալ գերմաներեն, բայց ընթերցել Ֆրիդրիխ Նիշցեի գործերը․

«Այդ անձը խոսում է պրոֆեսիոնալ կամ արհեստավարժ բանակից, երբ ինքը դրանից զրո է, չունի անգամ տարրական գիտելիքներ, որը ստանում են ռազմական ուսումնական հաստատություններում։ Առաջին աստիճանը դա է, հետո ավարտում են ակադեմիա, դրանից հետո մեզ մոտ այսօր էլ ընդունված է՝ ամենաբարձր կրթական ցենզը զինվորականները ստանում են Գլխավոր շտաբի ակադեմիայում։ Պապիկյան Սուրոն, չունենալով տարրական գիտելիքներ, արհեսավարժ բանակ ստեղծելու հայեցակարգ է մշակում»։

Հայկ Նահապետյանը շեշտում է՝ ցանկացած մեկը, ով խոսում է արհեստավարժ բանակից և այդ բանակի կարևորությունից, ինչպես նաև հայեցակարգ է ներկայացնում, տգետ է ու դիլետանտ։ Նրա խոսքով՝ արհեստավարժ բանակ գոյություն չունի, դա անգրագետների կողմից զինվորական գործի վերաբերյալ տրված բանաձևում է։

«Բանակները 3 տեսակի են լինում, ընդ որում այդ 3 տեսակի բանակներն էլ արհեսավարժ են։ 2018 թվականից սկսած այդ անգրագետներին ասում են այդ մասին, դեռ այդ ժամանակվանից խուսում էին։

Առաջին․ բանակը լինում է զորակոչային, այսինքն՝ որոշակի տարիքը լրացած անձանց՝ հիմնականում 18, զորակոչում են բանակ՝ իրենց սահմանադրական պարտքը կատարելու։ Կախված տվյալ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բանակի առջև դրված խնդրից՝ զինվորական ծառայության ժամկետները տարբեր են լինում։ Օրինակ՝ 1948 թվականին՝ Իսրայել պետության ժամանակ, երբ վերջինս շրջափակված էր արաբական աշխարհի երկրներով, որոնք փորձում էին այդ տարածքը նվաճել, արական սեռի ներկայացուցիչները 7 տարի ժամկետով էին զորակոչվում, 5 տարի՝ իգական սեռը։ Դա կոչվում էր զորակոչային բանակ, այդ բանակը պրոֆեսիոնալ էր՝ զինվորական գործին տիրապետող, ոչ թե դիլետանտ, բանսարկու կամ ստախոս։ Զորակոչային բանակ են զորակոչվում միայն տվյալ երկրի քաղաքացիները, այլ երկրի քաղաքացիներն այնտեղ չեն կարող ծառայել։

Երկրորդ տեսակը պայմանագրայինն է, երբ քաղաքացին զինվորական գործ է սովորում՝ սիրողական կամ ոչ սիրողական, օրինակ՝ կապավոր, ինչ-որ ժամկետով պայմանագիր է կնքում այդ երկրի ռազմական գերատեսչության հետ, և ինքը սկզբունքորեն դառնում է տվյալ բանակի զինծառայող։ Այստեղ սկզբունքը պայմանագիրն է․ Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված բանակ զորակոչելու պարտադրանք չկա։ Այս բանակը նույնպես պրոֆեսիոնալ է, որտեղ զինվորական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ անցնում են ծառայության ու ըստ պայմանագրի դրա դիմաց բարձր վարձատրություն են ստանում։ Եթե զորակոչային բանակի զինծառայողները ստանում են նվազագույն դրամական բավարարում, ապա պայմանագրայինները ստանում են աշխատավարձ։ Սպան պետք է ստանա այնքան գումար, որով կկարողանա կկարողանա հոգա իր և իր ընտանիքի անդամների կարիքները։ Երկրներ կան, որտեղ խառը համակարգ է գործում՝ զորակոչային և պայմանագրային, ինչպես Իսրայելում, սակայն երկու դեպքում էլ դրանք բացառապես տվյալ երկրի քաղաքացիներն են։

Երրորդ տեսակը կոչվում է վարձու՝ այսպես ասած մասնավոր ռազմական միավորները՝ հայտնի ЧВК-ները (частная военная компания): Վարձու բանակները եղել են դեռևս անհիշելի ժամանակներից․ վարձվում են ինչ-որ պետության կողմից, այլ երկրների քաղաքացիներ են ու համապատասխան վարձատրության դիմաց մարտական խնդիրներ են լուծում։ Նրանք կշեռքի մի նժարին դնում են իրենց կյանքը, մյուսին՝ բարձր վարձատրությունը»,- շեշտեց նա։

Հայկ Նահապետյանը նշում է՝ այժմ աշխարհում կան երկրներ, որոնք այս 3 էլեմենտներն էլ կիրառում են։ Ըստ նրա՝ այդպիսի բանակներից է Իսրայելի Պաշպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը։

«Այս 3 տեսակներն էլ պրոֆեսիոնալ են, որովհետև դա մասնագիտություն է, զինվորական գործը մասնագիտություն է, իսկ սիրողական բանակ գոյություն չունի։ Հիմա սրանք բերանի մաստակ են սարքել, թե իբր պրոֆեսիոնալ բանակ են ստեղծում, ավելի լավն են սարքում, սակայն զինված ուժերի վերաբերյալ տարրական գիտելիքներ չունեն, ինչպես սկզբում նշեցի՝ այբբուբենը չգիտեն։ Իհարկե ես հասկանում են, թե այդ պրոֆեսիոնալ մաստակն ինչու են իրենց բերանները գցել, իբր նախկինների ժամանակ ոչ պրոֆեսիոնալ էր բանակը, հիմա իրենք դարձնում են պրոֆեսիոնալ։ Պարզ է, որ քարոզչական հնարք է»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները նաև պարտադիր ժամկետային զինծառայությունից էլ հրաժարվեն, թեպետ այժմ նշում են, որ նման մտադրություն չունեն՝ Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ իշխանություններն առհասարակ մտադիր են լուծարել բանակը՝ որպես ինստիտուտ։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո է այս մասին զգուշացրել․

«Ցանկացած հաղթող պետություն, երբ կարողանում է պարտվողին կապիտուլյացիա պարտադրել, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարությունները կապիտուլյացիա չէին, կապիտուլյացիան հիմա է լինելու, դրա պայմաններից մեկն այն է, որ պարտված երկիրն այլևս չպետք է ունենա զինված ուժեր կամ էլ ունենա սահմանափակ քանակով զորք, որը ձևական բնույթ կլինի և որևէ խնդիր չի կարողանա լուծել։ Այդպես եղավ օրինակ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, որով Հայաստանը պետք է ունենար մի քանի հրանոթ, մի քանի տասնյակ հրացան ու վերջ։ Հիմա Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է դա պարտադրել, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կատարում են այդ պահանջը»։

Ռազմական փորձագետը նկատում է՝ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում, որպեսզի մարդիկ բանակում ծառայելու ցանկություն չունենան։ Նրա խոսքով՝ դրան էր միտված նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնի նախագիծը, որով նա բանակում չծառայած անձանց համար գումար վճարելու և պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ստեղծեց։

Նահապետյանն այսպիսով կիսում է այն մտահոգությունները, որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ իշխանությունները պատրաստվում են առհասարակ լուծարել ՀՀ զինված ուժերը․ «Ժամկետայիններն այսուհետև չեն ծառայելու, ծնողներն էլ հանգիստ կլինեն, որ իրենց զավակները 2 տարի բանակ չեն գնա ու ըստ Փաշինյանի ժողովուրդը շնորհակալություն կհայտնի դրա համար։ Հիմա բանակի այդ մի տեսակը հանում ենք, մնում են պայմանագրայինն ու վարձուն, իսկ վարձուն էլ շատ թանկ հաճույք է, և դրանք ամբողջ երկրի պաշտպանությամբ չեն զբաղվում, իրենք իքս հատվածում ինչ-որ ժամանակում մարտական խնդիր են կատարում և դուրս են գալիս։ Մնում են միայն պայմանագրայինները, իսկ Փաշինյանն էլ վաղը հայտարարելու է, որ մեր երկրի քաղաքացիները չեն ցանկանում ծառայել։ Այսինքն՝ զորակոչ չկա, պայմանագրայինները չեն ուզում, մասնավոր ռազմական ընկերություններն էլ թանկ հաճույք են, գումար չունենք։ Ստացվում է, որ բանակ չունենք այլևս, Փաշինյանն էլ ասում է՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ ժողովուրդը, որը չի ուզում ծառայի։ Սա է բանակը լուծարելու ճանապարհը, որին Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանը, քանի որ Ադրբեջանն է այդպես պահանջել, Թուրքիան և Մեծ Բրիտանիան»։

Ռազմական փորձագետը հավելեց՝ բանակ չունենալու համար պետք է ծառայող անձնակազմ չլինի։ Նա ասաց, որ սա բանակը լուծարելու ամենակարճ ճանապարհն է, իսկ մնացածը հեքիաթների ժանրից է։

«Բանակ չլինելու դեպքում ադրբեջանական տանկերը շատ արագ կհասնեն Երևան, իսկ Փաշինյանն այդ տանկերին ինչպե՞ս է դիմավորելու։ Չնայած ինքը չի դիմավորելու, ինքն արդեն փախած է լինելու, բայց մեր ժողովուրդն էլ այդ տանկերին ձեռքերով չի կարող դիմադրել ու հաղթել։ Այնպես որ՝ ես ասում են այն վաղվա օրը, որը Փաշինյանն այսօր պատրաստում է, այդ թվում Պապիկյան Սուրոն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան