Ներքին 4 տարի առաջ - 17:04 07-02-2022

Երևանում գործող երկու մարզադպրոց կլուծարվի

Երևանի ավագանին փետրվարի 8-ի նիստին որոշում կընդունի «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին։

Որոշման նախագծում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա 5/2, գրանցման համար՝ 222.215.95154)»:

Նշվում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը չունի իր սեփական մարզադահլիճը, աշակերտներն իրենց մարզումներն անցկացնում են տարբեր հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում՝ բախվելով բազմաթիվ խնդիրների։

Մարզումների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից նպատակահարմար է Կենտրոն վարչական շրջանի տարածքում ունենալ ժամանակակից մարզական համալիր։

Լուծարվող կազմակերպության գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո, որոնք կգործեն սեփական տարածքում՝ նշված մարզադպրոցում:

Մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ Որոշման նախագծում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց 9, գրանցման համար՝ 222.215.95152)»:

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տվյալ կազմակերպությունը պետք է մասնագիտանար աթլետիկա մարզաձևով, այնուամենայնիվ՝ առկա են նաև այլ խմբակներ՝ ձյուդո և ըմբշամարտ մարզաձևերից:

«Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումը զուգահեռաբար ենթադրում է նոր՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը՝ ք. Երևան, Այասի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մարզադահլիճի բազայի հիման վրա: Լուծարվող կազմակերպության գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը