Ներքին 1 տարի առաջ - 19:01 13-11-2024

Ապշած եմ, որ իբր նման քննարկում է եղել․ պարարտանյութ արտադրողը՝ էկոնոմիկայի նախարարին

«Ցավոք սրտի, գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը հաճախ դեռևս մեր պապերից ժառանգած ավանդույթի տրամաբանությամբ է շարունակվում, այնինչ ժամանակակից գյուղատնտեսությունը ոչ միայն գիտություն է, այլև ամենաժամանակակից գիտությունն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով մշակաբույսերի չորանալու խնդրին՝ Պապոյանը նշեց, որ հիմնական պարարտանյութը շարունակում է մնալ ազոտական պարարտանյութը, որը հողը պարարտացնում է կոնկրետ քիմիական տարրերով, բայց դրանք չեն բավարարում, քանի որ այլ կենսական տարրեր են պետք։

«Այդ առումով այս պահին Գյուղնախարարությունում հետազոտություն կա ՀՀ-ում կենսաբանական պարարտանյութերի արտադրության հետ կապված, և հիմա մասնավոր հատվածի հետ քննարկում ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունենք դրանց արտադրությունը զարգացնելու»,- ասաց Պապոյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ-ում օրգանական, կենսաբանական և բնական պարարտանյութեր արտադրող «Զուլալ Ագրո» գիտարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանի հետ, վերջինս ասաց, որ առաջին անգամ է լսում նման քննարկման մասին։

«Նախ պետք է սկսենք նրանից, որ ՀՀ-ում ցավոք սրտի Գյուղնախարարություն չկա,նոր կառավարության գալուն զուգահեռ ստեղծվել է Էկոնոմիկայի նախարարությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական հարցերով և կոնկրետ փոխնախարար, որը տվյալ ոլորտը համակարգողն է։ Ոլորտը բարձիթողի վիճակում է՝ պայմանավորված տվյալ նախարարությունում կադրային քաղցով, այսինքն՝ լավ և մասնագիտացված կադրեր, որոնք տիրապետում են գյուղոլորտին, չկան։

Ինչ վերաբերում է 2-րդ մասին, ես առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը առհասարակ հետաքրքրված է օրգանական կամ կենսաբանական ծագման պարարտանյութերի օգտագործմամբ, քանի որ դեռ 2 տարի առաջ, երբ ազոտական պարարտանյութի աննախադեպ՝ 250 տոկոս գնաճ կար հանրապետությունում, այդ ժամանակ ինքս՝ որպես մասնավոր սեգմենտում օրգանական, կենսաբանական և բնական պարարտանյութեր արտադրող արտադրական կազմակերպության ներկայացուցիչ, հանդես եմ եկել գրավոր առաջարկով, որ պատրաստ ենք ավելի մատչելի տրամադրել տեղական արտադրության պարարտանյութերը, սակայն նախարարությունն առանձնապես հետաքրքրվածություն չի ցուցաբերել ու այս պահին նվազագույնը ես ապշած եմ, որ մասնավոր հատվածի հետ իբր քննարկումներ է իրականացվում, և ես՝ որպես տեղական արտադրող, դրանից տեղյակ չեմ։

Էլի անհատապես ընտրված մարդի՞կ են, եթե այո, ապա ի՞նչ սկզբունքով, որովհետև նույն տրամաբանությամբ ես էլ այս հարցազրույցի շրջանակներում կարող եմ հարցում իրականացնել որպես տեղական արտադրող»,- նշեց Գրիգորյանը։

Փաստացի Էկոնոմիկայի նախարարը կա՛մ ստում է, թե նման քննարկում կա, կա՛մ առաջնորդվել է ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով և քննարկմանը պատշաճ ձևով չի հրավիրել ՀՀ-ում նման գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին՝ հաշվի առնելով, որ նրանց թիվը շատ մեծ չէ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը