Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:40 06-11-2024

Ավինյանն ասեց՝ ինձ նստեցրեք աթոռին, ես ձեզ տուն կտամ․ հիմա ուր է․ Վարդաշենի բնակիչներ

Մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և 68/ա շենքերի բնակիչներն այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցի էին իրականացնում, քանի որ շենքերը ներառվել էին քանդման ենթակա վթարայնության 4-րդ կարգի շարքում, ինչը ենթադրում էր, որ իրենց սեղմ ժամկետներում կվերաբնակեցնեն, սակայն մինչ այժմ ոչ մի արդյունք։
«էդ 180-190 ընտանիքի գլուխը պիտի ուտեն, նոր քայլեր անեն։ Բալկոնը փլուզվավ իմ էրեխու վրա։ Էդ խոնավությունից էրեխեքն արդեն կես մարդ են դարձել»,- ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ քաղաքապետարանից հայտնել են, որ քննարկում են այդ հարցը։

«Ասեցին՝ երկուշաբթի գործակարգավարականում այդ հարցը կքննարկվի, սպասեք մեր պատասխանին։ Կրկնակի անգամ փափուկ բարձը դրեցին մեր գլխի տակ»,- նշեց նա։

«Ասեցինք՝ թող Ավինյանը խոսա, որ հավատանք, ասում են՝ քաղաքացիների հետ չի հանդիպում քաղաքապետը։ Ավինյանը երբեք մեր հետ չի խոսում, իրան պետք էինք էն ժամանակ մենք։ Էկավ խնդրեց ասեց՝ ինձ նստեցրեք աթոռին, ես ձեզ տուն կտամ, բայց հիմա չի հանդիպում մեզ հետ»։

Նշենք, որ դեռևս 2023թ․-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր լուծել այս խնդիրը 1,5 տարվա ընթացքում։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից