Ներքին 1 տարի առաջ - 09:34 06-11-2024

Քաղաքացիները խարդախության զոհ են դարձել․ էլեկտրամոբիլ վաճառող ընկերությունը 500 հազար դոլարը յուրացրել է ու անհետացել. shamshyan.com

Էլեկտրամոբիլ գնել ցանկացողները համացանցով տեսել են «BM motors YVN» ընկերության գովազդն ու որոշել նրանց միջոցով Չինաստանից նոր էլեկտրամոբիլ գնել, ինչի համար վճարեկ են կանխավճար:

Նրանց մի մասը վճարել է ավտոմեքենայի գնի միչև 90 տոկոսի չափով կանխավճար, մի մասը՝ ավելի քիչ, բայց փաստացի նրանք բոլորն էլ չեն ստացել իրենց ավտոմեքենան։

Տուժող քաղաքացիներից մեկը պատմել է.

«Համացանցով տեսանք այդ ընկերության գովազդները, տեսանք, որ համեմատաբար մատչելի է և որոշեցինք դիմել ու մեքենա ներկրել Չինաստանից։ Աշխատակցի անունը Հայկազ էր, իր հետ ծանոթացանք։ Ֆեյսբուքում գրված համարով զանգեցինք, գնացինք Մաշտոցի 1 հասցե, տեսանք առաջարկվող տեսականին, ընտրեցինք, պայմանագիր կապեցինք ու ընկերությունը պարտավորվեց, որ 2 ամսվա ընթացքում ավտոմեքենան հանձնում է գնորդին։ Այդպես շուրջ 40 հոգի մայիս ամսից միչև օգոստոս ավտոմեքենա գնելու պայմանագրեր կապեցինք, բայց այդպես էլ նրանք անգամ ավտոմեքենան չգնեցին Չինաստանից։ Ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել թե Հայկազի թե մյուս աշխատակցիների հետ, բայց ապարդյուն։ Գրասենյակի դռները կողպված են, իսկ մեր նամակներն ու զանգերը՝ անպատասխան։ Ընկերության տնօրենն Արթուր Ղազարյանն էր, Հարութն էլ եղբայրն է, ակտիվ ինքն էլ է մասնակցել, բայց մենք նրանց չենք տեսել»։

Խարդախության զոհ դարձած քաղաքացիները դիմել են ոստիկանություն, ապա ՀՀ քննչական կոմիտե ու այս պահին գործը նախաքննություն փուլում է։ Նրանց մի մասը արդեն հարցաքննվել է ու ճանաչվել՝ որպես տուժող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ